Հավեսի՜ հունիս (ուսումնական ճամբար 2022) մայիսի 30-հունիսի 3

Շաբաթվա երգեր՝ Տաթև Մանվելյանի բլոգ

Շաբաթվա նախագծեր`

30․05․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Ուրախ անգլերեն
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • Աշխատում ենք ուսումնական թերթիկներով, վանկատում, հեգում, ծանոթանում ենք փիղ,թիթեռ բառերի հետ
  • Բանավոր մաթեմատիկա
  • 12։00-12։30 Ճաշ
  • Ուրախ ռուսերեն
  • Հեծանվավարություն
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 

31․06․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Երաժշտական գործունեություն․Կոմիտասյան երգեր
  • 10։00-10։30 Նախաճաշ
  • Աշխատում են ուսումնական թերթիկներով
  • Ուրախ մարզատոն
  • Ուրախ ռուսերեն
  • 12։00-12։30 Ճաշ
  • Լեզվագործունեություն
  • Վերհիշում ենք թվի կազմությունը, հաշվում զույգերով և կենտերով մինչև 10-ը, հետհաշվարկ, հաշվում ենք տասնյակներով։
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 

01․06․2022թ․

02․06․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Անցածի կրկնություն,վերհիշում ենք անցած բառերը
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • Նախապատրաստվում ենք ստուգատեսին
  • «Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական ստուգատես
  • 12։00-12։30 Ճաշ
  • Բացօթյա նկարչություն
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 

03․06․2022թ․

«Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական ստուգատես

Օրը՝ 02.06.2022
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Երաժշտության դաստիարակ` Տաթև Մանվելյան
Իրականացման վայր՝ Արևելյան դպրոցի ներքին բակ
Նպատակը` սովորողների երաժշտական կարողությունների ներկայացում

Խնդիրները՝

  • երաժշտության միջոցով սովորողներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը,
  • սովորողների գեղագիտական ճաշակի ձևավորում:

Նկարագրություն՝
Երաժշտության դաստիարակը և դասվարը ցանկից ընտրում են 5-6 տարեկաններին արդեն իսկ ծանոթ կոմիտասյան այն երգերը, որոնք ներկայացնելու են խաղ-բեմականացմամբ` օգտագործելով շրխկաններ, երաժշտական գործիքներ:

Կոմիտասյան երգեր, խաղերգեր, ծիսական երգեր՝

Ուրախ մարզատոն

Օրը՝մայիսի 31, ժամը՝ 10:00-11:00
Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի «Զար զընգը» ճամբարային ջոկատ և 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ
՝ Սիդոնյա Վիրաբյան, Սաթեն Քարաջյան

Ծրագրում՝

  • Նախավարժանք
  • Մարզական, էստաֆետային խաղեր

Անհրաժեշտ մարզական իրեր՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Կոներ
  • Մարզագորգ

Խաղ 1

Ծափովվազել

Խաղացողները  մեկնարկային գծից շարվում են միասյուն: Մեկ  ծափ`  քայլում  են,  երկու  ծափ` ցատկոտում,  երեք  ծափ`  վազում: Ով սխալվում  է ,  դուրս  է  գալիս  շարքից: Հաղթում  է նա, ով  ավելի  ճիշտ  և  արագ  է  կողմնորոշվում:

Խաղ 2

Վերցրո՛ւ գնդակը

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն, 5-6 մետր հեռավորության վրա կենտրոնում դրվում է  գնդակ: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, շրջանցելով աթոռները` վազում  են  դեպի  գնդակը։ Այն մասնակիցն, ով առաջինը կվերցնի գնդակը, նա էլ կհաղթի։ Կհաղթի այն  թիմն , որն  ավելի  շատ  միավոր  կհավաքի:

Խաղ 3

Բասկետբոլ

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի: Յուրաքանչյուր խմբի տրվում է մի գնդակ։ Շարքերից հավասարաչափ հեռավորության վրա  /3-4 մետր/  երկու օղակ  է դրվում: Խաղավարի հրահանգով խաղն սկսվում է: Շարքերի առաջին մասնակիցները գնդակը նետում են օղակի մեջ և գնում կանգնում շարքի վերջում, նույն կերպ վարվում է հաջորդ մասնակիցը և այսպես մինչև վերջ:

Խաղ 4

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի: Առաջին մասնակիցները պառկում են մարզական գորգին և փորձում վերցնել ետևում դրված օղակները, այնուհետ օղակը տեղափոխում են դիմացում դրված կոնի մեջ։

Հավե՜ս հունիսի 1

Օրը՝ 01․06․2022թ

Ժամը՝ 10:00-11:00

Անցկացման վայրը՝ ՝ Սբ. Երրորդություն եկեղեցու հարակից բակ

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 6 տարեկան ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան, Ալինա Մարզումանյան

Նպատակը, խնդիրները՝

  • Քայլքի, վազքի կարողությունների ցուցադրում
  • անվտանգության կանոնների, հիգիենայի պահպանում

Ծրագրում՝

  • Կավճանկարչություն, ստվերանկարչություն
  • Պղպջակատոն
  • Վերադարձ

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։

«Հունիսիկ» 2022 

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5-6 տարեկանների «Հունիսիկ» ստուգատես

  • 1-ին շաբաթ. «Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական ստուգատես Ամփոփումը՝ տե՛ս այստեղ
  • 2-րդ շաբաթ՝ «Հակաբացիլ նկարչական պլեներ» բաց միջավայրի, կերպարվեստի ստուգատես.Ամփոփումը՝ տե՛ս այստեղ
  • 3-րդ շաբաթ` «Ջա՜ն, լողափ»  լողափային գործունեության ստուգատես.Ամփոփումը՝ տե՛ս այստեղ
  • 4-րդ շաբաթ՝ Դասարան-համույթ. հաշվետու ելույթ.Ամփոփումը՝ տե՛ս այստեղ

Հաշվետվություն

Մայիսյան հավաքի ուղղություններ
Մայիսյան հավաքի աշխատակարգ

Դասարանական օրացույց

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները ամփոփում են մայիս ամիսը։

Աշխատանքային նախագիծ՝

Օտար լեզուն 5-6 տարեկանների խմբում՝

Մայիս ամսվա ընթացքում իրականացված նախագծեր՝

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Մայիս ամսվա համագործակցություններ՝

Սեմինարներ՝

5 տարեկանների դիտարկման թերթիկ՝

  • Մայիս

Ռադիոթողարկում՝

Ուսումնական Ճամփորդություն՝

Առօրյա գործունեություն

Դպիր

«Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդական ստուգատես

Արևելյան դպրոցի 5-6 տարեկան սովորողները պատրաստվում են ճամփորդության։ Նրանք շատ են սիրում ճամփորդել։ Այս անգամ պետք է գնայինք Աշտարակի Ջրաղաց` Համբարձման ծեսը իրականացնելու համար։

Նախ սովորողները տանը դասավորել են իրենց ճամփորդական պայուսակները։Տեսե՛ք, թե ի՞նչ պետք է ունենա ճամփորդը։Սովորողները նաև պատրաստել էին ծաղկից գլխազարդեր`Համբարձման ծեսին կրելու համար։Ամեն ինչ պատրաստ է կարող ենք շարժվել…

Եվ ահա մայիսի 25 է և մենք արդեն Աշտարակում ենք։Նախ տիկին Մարինեի հետ գունեղ դաշտայի ծաղիկներից հյուսեցինք գեղեցիկ գլխազարդեր,որից հետո իրականացրինք Համբարձման ծեսը։Աշտարակում մեզ էին միացել նաև Փարպիի մանկապարտեզի սաները`ծեսը մեզ հետ իրականացնելու համար։Ուրախ ծեսից հետո ընդմիջեցինք գետի ափին և շարժվեցինք դեպի բարձունք։Պետք է հաղթահարեինք Աշտարակի Կարմրավոր եկեղեցու բարձունքը։Բարձր տրամադրությամբ,տնետուն շրջելով,ասել խոսելով հասանք Կարմրավոր եկեղեցի։Եկեղեցու բակում երգեցինք մեզ ծանոթ երգերը,շրջեցինք եկեղեցու տարածքով և վերադարձանք դպրոց։

Կեցցե՜ն 5-6 տարեկան ճամփորդները։Բարձունքը հաղթահարված է…

Ծեսի ուղիղ եթերները

Մենթորական աշխատանքի մայիսի օրացույց

Մենթոր՝ Անահիտ Հարությունյան

Մենթի՝ Սաթեն Քարաջյան

Աշխատանքի կազմակերպման միջավայրը՝

Աշխատանքը մենթիի հետ կազմակերպվում է առցանց, հեռավար և առկա ձևաչափով: Հեռավար, առցանց հարթակներ են հանդիսանում mail.office365.com-ը, M Teams-ը: Յուրաքանչյուր ուրբաթ նախատեսվում  է հանդիպում ֆիզիկական միջավայրում՝ 14:30-ից:

մայիսի 1-31-ի աշխատանքների ամփոփում

  • Իրականացրել ենք քննարկումներ աշխատանքային թերթիկ երի շուրջ