Ծիրանաչիր+ծիրանախաղ

Ամառն առանց ծիրան չի լինի։Ծիրանաթափը սաների համար աննկարագրելի հրճվանք էր։Միասին հատ_հատ ընտրեցինք ամենագեղեցիկ ծիրանները և որոշեցինք չորացնել արևի տակ։Այսինքն չիր էինք պատրաստելու։Սկզբում կորիզը առանձնացրեցին պտղից,որից հետո գեղեցիկ շարեցինք ափսեի վրա և տարանք արևոտ Վերնատուն(այնտեղ արևն ամենաշատն է)։Հետո սկսեցինք ուսումնասիրել ծիրանի կորիզը։Կոտրեցինք,համտեսեցինք նաև կորիզից պատրաստեցինք սուլիչներ։Այնքան սահեցրինք պատի վրայով մինչև ծակվեց և դարձավ սուլիչ։Ահա թե ինչքան բան կարող ենք պատրաստել ծիրանով։Իսկ սաների համար ծիրանանախաղը իրական հրճվանք էր…

20220627_114909

Ուրախ թենիս

Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններն իրենց ճամբարային առօրյան անցկացրեցին Մայր դպրոցի թենիսի սրահում։Այնտեղ մեզ դիմավորեց ընկեր Հասմիկը,ով ծանոթացրեց թենիսի կանոններին և սովորողները սկսեցին մրցել միմյանց դեմ։

Ուրախ բերքահավաք

Սաների ուրախությունն ու հրճվանքը աննկաիագրելի է, երբ իրենք իրենց ձեռքով հավաքում են բերքը։Մեզ այդ հարցում օգնեց մեր ընկեր Սմբատը։Բերքը հավաքելուց հետո միասին վայելեցինք Արևելյան դպրոցի բակում հասած համեղ,հյութեղ ծիրանն ու բալը։

«Հավեսի՜ լողափ՝ երգով, պարով, ընթերցումներով»

Հունիսի 18-ին Արևելյան դպրոցի 5-6 տարեկան սովորողները ներկայացրեցին իրենց տարեվերջյան հաշվետու համերգը։Մեծով- փոքրով հավաքվել էինք Արևելյան դպրոցի ներքին բակում։Ծրագիրը բաղկացած էր երկու մասից։ Սկզբում սովորողները ներկայացան երգով, պարով, ընթերցումներով, իսկ երկրորդ մասում՝ հակաբացիլ միջավայրում կազմակերպել էինք անակնկալ գործունեություն։Մայրիկները և հայրիկները երեխաներից շատ ավելի մեծ ոգևորությամբ կատարում էին ապակենկարչություն։Յուրաքանչյուր սովորող ունեցավ իր իսկ ձեռքով ձևավորած անվանական բաժակը։Իսկ վերջում մեզ էր սպասվում քաղցր,համեղ,մրգերով լի սեղանը։ Իսկական Սեբաստացիները այսպիսինն են լինում` կազմակերպված և միասնական։ Շնորհակալ ենք մեր ծնողական համայնքից։

Այցելություն ինժեներական լաբորատորիա

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները ինժեներական լաբորատորիայում էին։Այցելության նպատակը մի քանիսն էր։Սկզբում շրջեցինք տարածքով,ծանոթացանք տեղի աշխատանքային գործիքներին և որպես հուշ խնդրեցինք ընկեր Գնելին մեզ համար պատրաստել փայտից անվանատառեր։Շնորհակալ ենք մեզ համբերատար ընդունելության համար։

Ճամփորդում ենք Թեժառույքով

Կկրկնվեմ,եթե ասեմ հավես անցավ։Այս օրը դեռ շաաատ կհիշենք, ավելին ասեմ այն դաջվեց մեր հիշողություններում հավիտյան։

Որոշել էի մասնակցել ճամփորդությանը,բայց կար մի բայց.հաջորդ օրը տղայիս տարեդարձն էր և ծննդյան նախօրյակին ճամփորդության գնալը երևի բարդ կթվար,բայց դե ես սեբաստացի եմ և 《ԵՍ կարող եմ》 հասցնել ամեն բան միաժամանակ։Որոշեցի,որ հետո ինչքան էլ դժվար լինի պատրաստվելը միևնուն է մասնակցելու եմ ճամփորդությանը և ճիշտ էլ արեցի։Այսքան էներգիա,այսքան լիցքեր ու ադրենալին վաղուց էր ինչ չէի զգացել։Դե իսկ Թեժառույքի վանական համալիրի գեղեցկության վայելքը աննկարագրելի էր։Այնտեղ ես մի պահ ամփոփվեցի ինքս իմ մեջ և կարծես ներսումս եղած փոթորիկները սկսեցին քիչ քիչ նահանջել։Սա է իրական ուխտագնացությունը,երբ այդքան քայլելուց հետո մի գրամ անգամ հոգնածություն չես զգում։

Երբ թրջված ես,բարձունք հաղթահարած,մի քիչ հոգնած,բայց միևնույն ժամանակ էներգիադ անսպառ է…

Տեսաֆիլմը` Սոնա Կարապետյան

Հայացք բարձունքից

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները արդեն մեծ,անտրտունջ ճամփորդներ են։Միայն տեսնեիք իրենց կազմակերպվածությունը։

Առավոտյան 09։30 ին արդեն Մայր դպրոցի մեքենաների կայանատեղիում էինք։Ասում են,երբ առավոտյան ճանապարհիդ ծանոթ մարդու ես հանդիպում օրդ կամ պետք է լավ անցնի,կամ վատ։Դե իհարկե մենք միանշանակ բացառեցինք երկրորդ տարբերակը։Ինչպես կարող էր օրը վատը լիներ,երբ հանդիպել էինք տիարին և ստացել ճամփորդական խորհուրդներ և խրախուսանքներ։

5֊6 տարեկան բզեզիկները քայլքով հասան դեպի Մաշտոցներ մատուռ։Քահանայից ստացան օրհնություն,զմայլվեցին իրենց առաջ բացված տեսարանով և շտապեցին դեպի Սևանի քաղաքային լողափ։Մի լավ ճաշեցինք և սկսվեց իրական ջրային հրճվանքը։Կեցցե՜ն իմ 6 տարեկան ճամփորդները։Բարձունքը հաղթահարված է։Ամփոփումը` ստորև։

Հունիսմեկյան հրճվանք

Առավոտը սկսեցինք Կոմիտասյան երգերով։Արևելյան լանջերից սկսեցինք տարածել Կոմիտասյան անուշ ելևէջները մինչև հարակից բակեր,շենքեր և երևանյան տարբեր պուրակներ,որից հետո Սբ. Երրորդություն եկեղեցու բակում «Բզեզիկ»  ջոկատը, «Զար զընգը»  ջոկատը և  «Մենք»  ջոկատը միասին իրականացրեցին Հակաբացիլ Կոմիտաս նախագիծը։Ճամբարականները նկարեցին գունավոր կավիճներով,խաղացին պղպջակներով և ժպտուն դեմքերով վերադարձան դպրոց։Բայց դա դեռ ամենը չէր,դպրոցում իրենց էր սպասում քաղցր,համեղ պաղպաղակը`անակնկալի տեսքով։

Մեր ուրախ օրվա մասին դիտեք տեսանյութում։