Գարուն` խաղաղության

Այս ուրբաթը տարբերվում էր մնացած բոլոր ուրբաթներից նրանով,որ այս անգամ մեդիաուրբաթին ներկայանում էր Արևելյան դպրոցը` իր սովորողներով։Մենք 5-6 տարեկաններս նույնպես մասնակցում էինք համերգին։Մեր դասարան համույթը ներկայացրեց ոտքերով պարը։Ամփոփումը ստորև…

Աշխատանքային նախագիծ՝ 10-13.05․2022թ․

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաք

Շաբաթվա երգ՝ Վիճակի երգ

Շաբաթվա նախագծերը՝

10․05․2022թ․

  • Առավոտյան   ընդհանուր պարապմունք
  • Ուրախ անգլերեն` Հագուստ(Clothes)
  • 10:00-10:30  Նախաճաշ
  • Մաթեմատիկական գործունեություն
  • Մեդիագրագիտություն.Նկարում և մուտքագրում ենք ժամացույց բառը
  • 12։30-13։00  Ճաշ
  • Ծանոթանում ենք ժամացույց բառի հետ
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 

11․05․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Երաժշտական գործունեություն
  • 10։00-10։30 Նախաճաշ
  • 11։30-12։00 Ինքնաշեն մաթեմատիկական խաղերի ստեղծում
  • 12։00-12։30 Ճաշ
  • Վերհիշում ենք թվի կազմությունը, հաշվում զույգերով և կենտերով մինչև 10-ը, հետհաշվարկ, հաշվում ենք տասնյակներով։
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 
  • 13։00-14:00 Հարթակում երաժշտագետ ծնողն է

12․05․2022թ․

13.05․2022թ

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-09։40 Նախաճաշ
  • Քայլք դեպի Արևմտյան դպրոց:Լող ծածկած լողավազանում
  • Վերադարձ Արևելյան դպրոց
  • 12։30-13։00 Ճաշ
  • Բակային խաղեր
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 

«Գլորվենք ու գլորենք» մարզառոդարիական ստուգատես ինքնագլորներով` դպրոցի հարակից այգում

Օրը՝ 19.05.2022
Ժամը՝ 11։00-12։00

Վայրը` Արևմտյան դպրոցի հարակից այգի
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Նպատակը՝ ինքնագլորներով աշխատելու հմտությունների գնահատում, մարզառոդարիական խաղերի կազմակերպում ։

Խնդիրները՝

  • Ռոդարիական խաղերի զարգացում
  • ինքնագլորներով մարզվելու հմտությունների զարգացում
  • մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

Անհրաժեշտ մարզագույք՝  ինքնագլորներ (մեծ և փոքր), կանգնակներ, օղակներ, պարաններ, գնդակ։

Նկարագրություն․Սկսում ենք նախավարժանքով։ Սովորողները կանգնում են շրջանով, կատարում վարժություններ, որոնք ցույց կտա շրջանի կենտրոնում կանգնած ընկերը։ Իսկ հետո սովորողները և դասավանդողները ցուցադրում են իրենց ինքնագլորներ վարելու հմտությունները, կազմակերպում մարզառոդարիական տարբեր խաղեր։ Ավարտելուց հետո սովորողները հավաքում են մարզագույքը։

Ռոդարիական խաղերի փաթեթ

Խաղ 1․ Երկու սովորող ինքնագլորներով հասնում են կանգնակի մոտ, թողնում ինքնագլորը, զամբյուղից վերցնում երկու փոքր գնդակ , վազքով տանում և ամրացնում են ծառին ամրացրած օղակին։
Անհրաժեշտ պարագաներ՝ փոքր գնդակներ, երկու օղակ, ինքնագլոր։

Խաղ 2․Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:
Անհրաժեշտ պարագաներ՝ գնդակներ, օղակներ։

Խաղ 3․ Պահի՛ր գնդակը․Մասնակիցները պառկում են շրջանաձև, ոտքերով փորձում են մեծ գնդակը առանց գետնին գցելու իրար փոխանցել:
Անհրաժեշտ պարագաներ՝ գնդակներ։

Արդյունքը կամփոփվի դասարանական բլոգներում , ենթակայքում։

«Ես եմ…I am…Я» եռալեզու ինքնաներկայացումների ստուգատես

Օրը՝ 12.05.2022թ

ժամը՝ 11:00-12:00

Վայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան

Օտար լեզվի դասավանդող՝

  • Անգլերեն— Սաթեն Քարաջյան
  • Ռուսերեն- Դիանա Ղազարյան

Նպատակը` 2021-2022 ուս. տարվա օտար լեզվի արդյունքերի ամփոփում, ներկայացում: Զրույց-քննարկումների հիմքում ընկած է ճանաչողությունը։ Սովորողները յուրացնում են անգլերեն և ռուսերեն բառեր, արտահայտություններ, որոնք հետագայում հիմք են ծառայում խոսքի զարգացման համար։

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ներկայանալու, ծանոթ մարդկանց ներկայացնելու ունակության ձևավորում
  • Պատմելու, վերապատմելու ունակության զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում

Նկարագրությունը՝ Սովորողները բացօթյա միջավայրում ներկայացնում են իրենց օտար լեզի՝ ռուսերեն և անգլերեն , հմտությունները։

Երկխոսություններ

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։

Հարթակում ծնողն է

Օրը` 17․05․2022

Ժամը` 13։00-14:00

Վայրը` Արևելյան դպրոց,5 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Ծնող՝ Արուսյակ Մաթևոսյան,Մաթևոսյան Նարեի մայրիկ

Նպատակը ՝

  • Բաց համագործակցություն ծնողական համայնքի հետ
  • Փորձի փոխանակում
  • Զրույց քննարկում  թափոնից ինքնաշեն խաղ ստանալու մասին
  • Խաղի պատրաստում

Նկարագրություն Նախօրոք սովորողների հետ զրույց-քննարկում ենք ունենալու ինքնաշեն խաղերի մասին։Արուսյակը նախօրոք ցույց կտա պատրաստվելիք ինքնաշեն խաղը,որից հետո սաները կսկսեն աշխատանքը`փորձելով պատրաստել խաղեր։Դասարանը կվերածենք արվեստանոցի և կսկսենք աշխատել։