Սովորող սովորեցնող.Մեդիագրագիտություն

Օրը՝ 11.05.2022թ․

Ժամը՝  12։00֊13։00

Վայր՝Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ-լաբորատորիա

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի  5-6 տարեկաններ և Արևելյան դպրոց-պարտեզի 3-րդ դասարանցիներ

Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Հռիփսիմե Առաքելյան

Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս-ձայնագրիչ:

Նպատակը՝  Paint ծրագրի ուսումնասիրում, նոր գործիքների ծանոթացում,ստեղծագործականության և երևակայության զարգացում, մեդիահմտությունների զարգացում:

Նկարագրություն՝ Սովորող-սովորեցնող ծրագրի շրջանակներում Արևելյան դպրոցի 3— րդ դասարանցիները վարպետության դաս կվարեն 5-6 տարեկանների հետ։Փորձելու ենք նկարել ժամացույց,մուտքացրենք բառը և պահպանենք։Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում։

Ամփոփումը,տե՛ս այստեղ

«Մայիսիկ». Ընթերցողական թափառումներ

Մենք արդեն կարդում ենք…

Օրը հինգշաբթի էր և կրկին մեր ստուգատեսյան օրը։Այս անգամ դուրս եկանք բակ և փորձեցինք կարդալ։Արդեն ոչ մի ցուցանակ մեր աչքից չի վրիպում։

Արդյունքը` տեսանյութում…