Ինքնագլորաերթ՝ Վահան Զատիկյանի անվան այգում

Երթուղին՝ Արևելյան դպրոցի հեծանվաուղի- Րաֆֆու փողոց-Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ- Վահան Զատիկյանի անվան այգի

Օրը՝ մայիսի 4

Ժամը՝ 11։00-13։00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան, Ալինա Մարզումանյան

Նպատակը՝ ինքնագլորներով աշխատելու հմտությունների գնահատում

Խնդիրները՝

  • ինքնագլորներով մարզվելու հմտությունների զարգացում
  • մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

Ծրագրում ՝  ինքնագլորաերթ, մարզական խաղեր

Անհրաժեշտ պարագաներ` 

  • մարզական հանդերձանք
  • արևապաշտպան գլխարկ
  • ջուր
  • ինքնագլորներ (մեծ և փոքր)

Նկարագրություն․Սկսում ենք նախավարժանքով։Սովորողները կանգնում են շրջանով, կատարում վարժություններ, որոնք ցույց կտա շրջանի կենտրոնում կանգնած ընկերը։ Իսկ հետո սովորողները և դասավանդողները ցուցադրում են իրենց ինքնագլորներ վարելու հմտությունները։

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, մարզական բլոգում, ենթակայքում։

Ամփոփումը,տե’ս այստեղ

Թողնել մեկնաբանություն