«Ջա՜ն, լողափ»  լողափային գործունեության ստուգատես.ամփոփում

Այս անգամ մեր ստուգատեսը լի էր ջրային հրճվանքներով ։Արագ հագանք մեր լողազգեստները,վերցրեցինք սրբիչները և շտապեցինք դեպի լողափ։Նախ լողազգեստների fashion ցուցադրություն կազմակերպեցինք,որից հետո խաղացինք ջրային խաղեր,իսկ ամենավերջում մեզ էր սպասում մեծ լողավազանը` տաք և մաքուր ջրով։Մի լավ լողացինք,խաղացինք և շտապեցինք ճաշելու։

Լողափնյա խոհանոցային գործունեության ստուգատես․ամփոփում

Հերթական հինգշաբթին մեզ մոտ խոհանոցային էր,ուղղակի այն սովորականից տարբերվում էր նրանով,որ սաները լողազգեստով էին,իսկ խոհանոցը տեղափոխել էինք լողափ։Սկզբում սաները ամառային մրգերով պատրաստեցին համեղ,հյութեղ ֆրեշ,իսկ վերջում իրենց էր սպասում իրական ջրային հրճվանքը։

Տեսանյութ՝

«Լողափնյա խոհանոց» խոհանոցային գործունեության ստուգատես

Օրը՝ 15.06.2023
Ժամը՝ 11:00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան, Սաթեն Քարաջյան

Անցկացման վայրը՝  Արևելյան դպրոցի ամառային լողափ
Խնդիրները՝

  • ներկայացնել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ մթերքները
  • ինքնուրույնության, ինքնասպասարկման դրսևորում
  • հաշվարկ, չափումներ, համեմատություններ կատարելու կարողությունների դրսևորում

Ընթացքը.
Սովորողները լողափը վերածում են բաց խոհանոց-լաբորատորիայի՝ մրգային ֆրեշ պատրաստելու համար: Նախապես ընտրում են, ի՞նչ բաղադրիչներ են օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր: Մինչ ֆրեշ պատրաստելը սովորողները ցուցադրում են մրգային կերպարներ։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • միրգ
  • պաղպաղակ
  • մեկանգամյա օգտագործման ափսե, բաժակ

«Ջա՜ն, լողափ»  լողափային գործունեության ստուգատես

Օրը՝ 22.06.2023
Ժամը՝ 11:00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան, Սաթեն Քարաջյան

Անցկացման վայրը՝  Արևելյան դպրոցի ամառային լողափ
Նպատակը՝ լողալու հմտությունների ցուցադրում, լողափնյա խաղերի շքերթ

Ծրագրում`

  • 6 տարեկանների լողափ-fashion ցուցադրություն
  • լողափնյա խաղեր
  • լողափնյա մարմնամարզություն
  • ցնցուղ, լող

Ընթացքը՝

fashion-ցուցադրություն՝ սովորողները ցուցադրում են իրենց լողազգեստները, լողի պարագաները, պառկում սրբիչներին, թիթիզանում-լուսանկարվում:

Լողափնյա խաղեր՝
Խաղ 1
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը  դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 2
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը  և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • լողազգեստ
  • ռետինե գլխարկ
  • լողաթափեր
  • սրբիչ
  • դույլեր, պլաստմասե բաժակներ

«Հակաբացիլ նկարչական պլեներ» բաց միջավայրի, կերպարվեստի ստուգատես

Օրը՝ 08․06.2023
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բակ
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան, Սաթեն Քարաջյան
Թեման ՝«Հակաբացիլ նկարչական պլեներ» բացօթյա միջավայրում
Ունկնդրման երաժշտությունը՝ Կոմիտաս Կաքավիկ
Նպատակը՝ ունկնդրել կոմիտասյան երաժշտական ստեղծագործությունները և ստեղծագործել ներկերով

Խնդիրները`

  • Երևակայության զարգացում,
  • Թիմով աշխատելու կարողությունների զարգացում,
  • Բանավոր խոսքի զարգացում,
  • Ջրաներկով ու վրձինով ճիշտ աշխատելու տեխնիկական կարողությունների կիրառում

Անհրաժեշտ պարագաները՝ ջրաներկ կամ գուաշ, վրձին, ջրով բաժակ, թուղթ, աշխատանքային գոգնոց։
Ընթացքը․ Յուրաքանչյուր սովորող հագնում է իր աշխատանքային գոգնոցը, քայլքով գնում Արևելյան դպրոցի ներքին բակ։ Հետո միասին  նախապատրաստում են բացօթյա սեղանները կամ մոլբերտները բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ։ Երաժշտության ներքո սովորողները սկսում են նկարել իրենց լսածը։ Երաժշտությունը կարող է լինել նաև կենդանի նվագակցությամբ։ Ընթացքում սովորողները պատմում, նկարագրում են՝ ի՞նչ են նկարում, ի՞նչ գույներ են ընտրել, ինչպե՞ս են աշխատում վրձինով։ Բոլոր աշխատանքները հավաքվում են ցուցադրման համար նախատեսված վայրում։ Սովորողները դիտում են միմյանց նկարները։ Ավարտին հավաքում են աշխատանքային պարագաները։ Դասվարը կամ դասվարի օգնականը լուսանկարում է պատրաստի աշխատանքները և ֆիլմ պատրաստում։

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։

«Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական ստուգատես

Օրը՝ 01.06.2023
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան, Սաթեն Քարաջյան
Երաժշտության դաստիարակ` Տաթև Մանվելյան
Իրականացման վայր՝ Արևելյան դպրոցի ներքին բակ
Նպատակը` սովորողների երաժշտական կարողությունների ներկայացում

Խնդիրները՝

  • երաժշտության միջոցով սովորողներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը,
  • սովորողների գեղագիտական ճաշակի ձևավորում:

Նկարագրություն՝
Երաժշտության դաստիարակը և դասվարը ցանկից ընտրում են 5-6 տարեկաններին արդեն իսկ ծանոթ կոմիտասյան այն երգերը, որոնք ներկայացնելու են խաղ-բեմականացմամբ` օգտագործելով շրխկաններ, երաժշտական գործիքներ:

Կոմիտասյան երգեր, խաղերգեր, ծիսական երգեր՝

Ջա՜ն, լողափ

Այս անգամ մեր ստուգատեսը լի էր ջրային հրճվանքներով ։Արագ հագանք մեր լողազգեստները,վերցրեցինք սրբիչները և շտապեցինք դեպի լողափ։Նախ լողազգեստների fashion ցուցադրություն կազմակերպեցինք,որից հետո խաղացինք ջրային խաղեր,իսկ ամենավերջում մեզ էր սպասում մեծ լողավազանը` տաք և մաքուր ջրով։Մի լավ լողացինք,խաղացինք և շտապեցինք ճաշելու։