Հեծանիվներով ու ինքնագլորներով մարզական ստուգատես․ամփոփում

Այս անգամ 5 տարեկանների ստուգատեսը մարզական էր։Սովորողները ցուցադրեցին իրենց հենծանիվ և ինքնագլոր վարելու հմտությունները։

Տեսանյութ 1՝

Տեսանյութ 2՝

«Հունվարիկ». լողի ստուգատես

Օրը՝ 27.01.2023
Ժամը` 
10:40
Մարզիչ`  Քրիստինե Հարությունյան
Մասնակիցներ՝ 
Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ 
Նպատակ՝  Ձմեռային մարմնամարզական ստուգատեսի շրջանակում գրանցել սովորողների ձեռքբերած լողի հմտությունները
Ընթացք՝ հանդերձանքի փոխում, ցնցուղ, նախավարժանք, ջրում տաքացնող նախատապատրաստական վարժություններ:

Նորմատիվներ՝

  • հմտությունների գրանցում
  • արտաշնչումներ ջրում
  • թիկնալող
  • կրծքի վրա՝ ազատ ոճի լող

Ստուգատեսի լուսաբանման պատասխանատուներ՝ դասվարներ, օգնականներ

Լողավազանից օգտվելու կարգ

«Հունվարիկ»․ Հեծանիվներով ու ինքնագլորներով մարզական ստուգատես

Օրը՝ 19.01.2023
Սկիզբը՝ 
11:00
Մասնակիցները՝ 
Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Արևելյան դպրոցի առաջին հարկի սրահ կամ Արևելյան դպրոցին կից մարզադաշտ՝ կախված եղանակային պայմաններից
ՊատասխանատուներԴիանա Գևորգյան, Սաթեն Քարաջյան
Նպատակը՝ Ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակում հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում ու սաների մարզական կարողությունների դիտարկում:

Խնդիրները՝

  • Հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ/
  • Անվտանգության կանոնների պահպանում.

Ընթացքը.
Սովորողները կհագնեն իրենց գունավոր շապիկները, մարզակոշիկները: Ստուգատեսը կսկսենք ուրախ նախավարժանքով, այնուհետև սովորողները կցուցադրեն հեծանիվ և ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։ Խաղերը կիրականացնենք փոխանցումներով։ Կբաժանվենք 2 խմբի։ Յուրաքանչյուր խմբի դիմաց դրված կլինեն կանգնակներ, խմբերի առաջին մասնակիցները հեծանիվներով կշրջանցեն կանգնակները, կվերադառնան` մեկնարկը տալով հաջորդ մասնակիցներին։ Խաղ֊մրցույթը կշարունակվի մինչև վերջին մասնակիցը։
Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

«Հունվարիկ». Ազգային խաղերի, ընկուզախաղերի ստուգատես

Օրը՝ 12.01.2023
Ժամը՝  11։00
Վայրը՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան, Սաթեն Քարաջյան
Խորհրդատու՝  Տաթև Մանվելյան
Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Հիմնական ուղղությունները՝

  • ընկուզախաղեր
  • ազգային, ծիսական խաղեր

Նկարագրությունը՝
Ազգային ծիսական խաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

«Մուկ–կատու»
Սովորողները շրջան են կազմում՝ մեկին` մուկ, իսկ մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից  ներս է մտնում և կատվին խաբելով` դուրս գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան։ Հետո նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան։ Բռնելուց հետո դերերով փոխվում են։

«Դմբուզ և թիզ»

Մասնակիցներից երկուսը նստում են գետնին՝ դեմ դիմաց, ոտքի թաթերը հպում մեկը մյուսին,ոտքերը՝ փակ: Մյուս մասնակիցները պետք է այնպես ցատկեն նստած մասնակիցների ոտքի թաթերի վրայով, որ ոչ մի կերպ չդիպչեն: Հրահանգողը բարդացնում է առաջադրանքը՝ հնչեցնելով ՝ ըստ հերթականության . «Ոտքերը բաց, կրունկ կրնկի վրա, բռունցք բռունցքի վրա, թիզ թզի վրա»: Նստած մասնակիցները կատարում են հրահանգները, մյուսները՝ ցատկում, մինչ այն պահը, երբ որևէ մեկը կդիպչի նստած մասնակիցների դմբուզ-թիզին և փոխարենն ինքը կնստի հատակին։

«Աղջիկ փախցնոցի»
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև
պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու,
նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են,
կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է
առաջ ու կատարում նույն գործողությունը:

Ընկուզախաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

  • Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
    կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
    դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
    երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
    ուղղությամբ շարժելով:
  • Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս շարքի ընկույզները:

Խաղերի արդյունքները կներկայացնենք տեսանյութերի, ռադիոնյութերի, աուդիոպատումների միջոցով և կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում։

Լողի ստուգատես

Այսօր Արևելյան դպրոցի Բզեզիկներ ջոկատի լողի ստուգատեսն էր։Բզեզիկները արագ զգեստափոխվեցին,ծալեցին իրենց հագուստները,տեղավորեցին զամբյուղների մեջ և ցնցուղ ընդունելուց հետո շտապեցին դեպի լողավազան։Կատարեցին մարմինը տաքացնող վարժություններ,իսկ հաջորդ վարժությունները արդեն կատարեցին ջրում։Պարապմունքից հետո մարմինը ցողեցին ջրով և արագ զգեստափոխվեցին։Կեցցե՛ն, իմ ինքնուրույն բզեզիկները…

Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ» 

5 տարեկան բզեզիկները շատ են սիրում հինգշաբթի օրերը,քանի որ այդ օրը տարբերվում է մնացած օրերից։Հագնում ենք դասարանական շապիկները և սկսում աշխատել՝ամեն անգամ ներկայանալով և ներկայացնելով տարբեր թեմաներ։Այս անգամ paint ծրագրով նկարեցինք դդմապատկերներ,պահպանեցինք նկարը և փորձեցինք հորինել հեքիաթ կամ հանելուկ։Ամփոփումը՝տեսանյութով։

Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ» 

Օրը՝  20.01.2022թ.

Ժամը՝  11:00-12:00

Վայր՝ Արևելյան  դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզ  5-6 տարեկան ճամբարականներ, ծնողներ

Պատասխանատուներ՝՝Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան

Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս-ձայնագրիչ:

Նպատակը՝ Դդմային մեդիաբացիկների ստեղծում, երևակայության զարգացում, մեդիահմտությունների զարգացում:

Նկարագրություն՝ ( ըստ դպրոցների) Սովորողները բացում են paint ծրագիրը, նկարում դդմային կերպարներ, գունավորում, պահպանում նկարները ուսումնական գործիքում:Որից հետո նայելով իրենց նկարած դդմապատկերին,փորձում են հորինել հեքիաթ,ասիկ կամ հանելուկ կամ փորձում են դդմագովք անել։

Ամփոփումը,տե՛ս այստեղ

«Ազգային ծիսական խաղերի ստուգատես »

Այսօր հինգշաբթի էր և այս տարվա առաջին ստուգատեսյան օրը։Այս անգամ խաղացինք ազգային խաղեր։Խաղերից ընտրել էինք մուկն ու կատուն,կարմիր կոճակը և ներքնակ-վերմակը։Սաները սիրով և մեծ ոգևորվածությամբ խաղացին խաղերը։Սիրով կրկին խաղալու ենք, դա իրենց պահանջն էր։

Հունվարիկ. «Ազգային ծիսական խաղերի ստուգատես »

Օրը՝  13.01.2022թ.

Ժամը՝  11:00-12:00

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկան ճամբարականներ, ծնողներ

Պատասխանատու՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան

Նպատակը՝ ազգային մշակույթի, ազգային խաղի ուսուցում, յուրացում

Խնդիրներ՝ սաներին մասնակից դարձնել խմբակային խաղերին։

Խաղերը՝« Կարմիր կոճակ», «Մուկն ու կատու», «Ներքնակ-վերմակ»

Ազգային ծիսական խաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

Արդյունքում սովորողը

  • կիմանա  ազգային խաղերը,
  • կկարողանա խաղալ և մասնակից դարձնել իրեն շրջապատողներին
  • կլինի ազգային  մշակույթը կրողփոխանցող:

Ընթացքը՝

  1. « Մուկն ու կատուն» Սովորողներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Սովորողները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Սովորողներն  օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու
  2. « Կարմիր կոճակ» Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որեւէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է. Կարմի ́ր կոճակ, դո՛ւրս արի:
  3. « Ներքնակ-վերմակ» Խաղում են 2 ական հոգով՝ հիմնականում հոգնած մեջքը հանգսռացնելու համար։Խաղացողները կանգնում են մեջքներն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած։Այդ դրությամբ մեկը կռանալով՝ մյուսին առնում է շալակը։Շալակողի հարցումով նրանց մեջ տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը։

-Տակդ ի՞նչ կա։

-Վերմակ ներքնակ

-Ապա շալակողն էր հարցնում

-Վրեդ ի՞նչ կա։

-Աստղ ու լուսնյակ։

Ամփոփումը,տե՛ս այստեղ։

Լողի ստուգատես

Օրը՝ 21. 01. 2022թ

Ժամը` 10։20-11։00

Մարզիչ` Անուշ Համբարյան,

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ 

Նպատակ՝  Գրանցել սովորողների ձեռք բերված լողի հմտությունները

Ընթացք՝ սաներն ինքնուրույն զգեստափոխվում են, հագուստը շրջում, ծալում, տեղավորում են անհատական զամբյուղների մեջ, ցնցուղ են ընդունում, կատարում` նախավարժանք, ջրում տաքացնող նախատապրաստական վարժություններ: Այնուհետև մարզիչի ցուցումներով կատարում են ջրային վարժություններ, լողում են։ Լողից հետո կրկին ցնցուղ են ընդունում` մարմինը մաքրում քլորից, ինքնուրույն սրբվում, հագնվում, չորացնում մազերը, թաց իրերը հավաքում պոլիէթիլանային տոպրակ մեջ, տեղավորում պայուսակի մեջ։ Կարգի են բերում հանդերձարանը, հավաքում զամբյուղները:

Նորմատիվներ՝

  • հմտությունների գրանցում
  • արտաշնչումներ ջրում
  • թիկնալող
  • կրծքի վրա՝ ազատ ոճի լող

Ստուգատեսի լուսաբանման պատասխանատուներ՝ դասվարներ, օգնականներ

Լողավազանից օգտվելու կարգ

Ամփոփումը,տե՛ս այստեղ