Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաք

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաք

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատու՝ Նելլի Աբովյան
Նպատակը՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի կրտսերների 2023-2024 ուսումնական տարվա արդյունքների ամփոփում-ներկայացում

Շարունակել կարդալ “Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաք”

Ծնունդդ շնորհավոր, Աղայան պապիկ

Այսօր հայ մեծն բանաստեղծ,հեքիաթագիր Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է։Արևելյան դպրոցի 5֊6 տարեկանները շնորհավորեցին Աղայան պապիկին` ընթերցելով իր իսկ գրչով գրված ստեղծագործությունները։

Ռոդարիական մարզական խաղեր

Այսօր Արևելյան դպրոցի հերթական ստուգատեսի օրն էր։Սաները ինքնուրույն զգեստափոխվեցին մարզադահլիճում,որից հետո ընկ. Գայանեի հետ կատարեցին նախավարժանք։Նախավարժանքից հետո հաջորդեցին ռոդարիական մարզական խաղերը։

Տեսաֆիլմը` ուսանող Լենա Պողոսյանի

Ֆոտոպատումը` այստեղ

Մարտի ընթերցարան

Ղ․Աղայան

Սագը

Սագիկ-սագիկ, իմ սիրունիկ,

Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,

Որ դու ուտես , շուտ մեծանաս,

ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,

Ես կխնդրեմ իմ մայրիկին,

Որ նա ժողվե քո փետուրներ

Եվ ինձ համար շինե բարձեր:

Ղ․Աղայան

Մանուշակ

— Ասա՛ ինձ, մանուշա՛կ,
Ինչու՞ ես այդպես շուտ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:
— Ես չունեմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատի,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:

Շարունակել կարդալ “Մարտի ընթերցարան”

Փետրվարի ընթերցարան

Ծիտը 

Ժողովրդական 

Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

Ծիտիկի օրոր

Հովհաննես Թումանյան

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.
Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Շարունակել կարդալ “Փետրվարի ընթերցարան”

Վարդենիսի բարբառով հեքիաթի ընթերցում 

Без названия

Օրը՝17.01.2024

Ժամը՝ 10։00_10։300

Վայրը՝ Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատու՝ Սաթեն Քարաջյան,Սյուզան Սարգսյան

Նպատակը՝ Սաների մեջ հետաքրքրության  ձևավորում բարբառների հանդեպ։

Հեքիաթի ընտրություն՝ Հ․ Թումանյանի հեքիաթները։

Քայլերի նկարագրություն

  • Նախապատրաստական աշխատանք Արևելյան դպրոցի սովորողների հետ
  • Հեքիաթի ընտրություն Վարդենիսի բարբառով՝ Հ․ Թումանյանի «Սուտասանը» և իրենց ընտրությամբ, առաջարկով
  • Ընթերցողական հմտությունների փոխանցում սովորողներին
  • Ընթերցում, քննարկում փոքրիիկների, կրտսեր սովորողների հետ, վերապատմում
  • Հեքիաթի բարբառային բառերի բացատրություն սովորողների կողմից
  • Համեմատություն Հ․Թումանյանի «Կացին ախպերը» հեքիաթի հետ և այլն
  • Դասի նկարահանում, լուսանկարում, տեսանյութի պատրաստում։