Հավեսի՜ հունիս (ուսումնական ճամբար 2022) մայիսի 30-հունիսի 3

Շաբաթվա երգեր՝ Տաթև Մանվելյանի բլոգ

Շաբաթվա նախագծեր`

30․05․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Ուրախ անգլերեն
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • Աշխատում ենք ուսումնական թերթիկներով, վանկատում, հեգում, ծանոթանում ենք փիղ,թիթեռ բառերի հետ
  • Բանավոր մաթեմատիկա
  • 12։00-12։30 Ճաշ
  • Ուրախ ռուսերեն
  • Հեծանվավարություն
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 

31․06․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Երաժշտական գործունեություն․Կոմիտասյան երգեր
  • 10։00-10։30 Նախաճաշ
  • Աշխատում են ուսումնական թերթիկներով
  • Ուրախ մարզատոն
  • Ուրախ ռուսերեն
  • 12։00-12։30 Ճաշ
  • Լեզվագործունեություն
  • Վերհիշում ենք թվի կազմությունը, հաշվում զույգերով և կենտերով մինչև 10-ը, հետհաշվարկ, հաշվում ենք տասնյակներով։
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 

01․06․2022թ․

02․06․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Անցածի կրկնություն,վերհիշում ենք անցած բառերը
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • Նախապատրաստվում ենք ստուգատեսին
  • «Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական ստուգատես
  • 12։00-12։30 Ճաշ
  • Բացօթյա նկարչություն
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 

03․06․2022թ․

«Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական ստուգատես

Օրը՝ 02.06.2022
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Երաժշտության դաստիարակ` Տաթև Մանվելյան
Իրականացման վայր՝ Արևելյան դպրոցի ներքին բակ
Նպատակը` սովորողների երաժշտական կարողությունների ներկայացում

Խնդիրները՝

  • երաժշտության միջոցով սովորողներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը,
  • սովորողների գեղագիտական ճաշակի ձևավորում:

Նկարագրություն՝
Երաժշտության դաստիարակը և դասվարը ցանկից ընտրում են 5-6 տարեկաններին արդեն իսկ ծանոթ կոմիտասյան այն երգերը, որոնք ներկայացնելու են խաղ-բեմականացմամբ` օգտագործելով շրխկաններ, երաժշտական գործիքներ:

Կոմիտասյան երգեր, խաղերգեր, ծիսական երգեր՝

Ուրախ մարզատոն

Օրը՝մայիսի 31, ժամը՝ 10:00-11:00
Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի «Զար զընգը» ճամբարային ջոկատ և 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ
՝ Սիդոնյա Վիրաբյան, Սաթեն Քարաջյան

Ծրագրում՝

  • Նախավարժանք
  • Մարզական, էստաֆետային խաղեր

Անհրաժեշտ մարզական իրեր՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Կոներ
  • Մարզագորգ

Խաղ 1

Ծափովվազել

Խաղացողները  մեկնարկային գծից շարվում են միասյուն: Մեկ  ծափ`  քայլում  են,  երկու  ծափ` ցատկոտում,  երեք  ծափ`  վազում: Ով սխալվում  է ,  դուրս  է  գալիս  շարքից: Հաղթում  է նա, ով  ավելի  ճիշտ  և  արագ  է  կողմնորոշվում:

Խաղ 2

Վերցրո՛ւ գնդակը

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն, 5-6 մետր հեռավորության վրա կենտրոնում դրվում է  գնդակ: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, շրջանցելով աթոռները` վազում  են  դեպի  գնդակը։ Այն մասնակիցն, ով առաջինը կվերցնի գնդակը, նա էլ կհաղթի։ Կհաղթի այն  թիմն , որն  ավելի  շատ  միավոր  կհավաքի:

Խաղ 3

Բասկետբոլ

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի: Յուրաքանչյուր խմբի տրվում է մի գնդակ։ Շարքերից հավասարաչափ հեռավորության վրա  /3-4 մետր/  երկու օղակ  է դրվում: Խաղավարի հրահանգով խաղն սկսվում է: Շարքերի առաջին մասնակիցները գնդակը նետում են օղակի մեջ և գնում կանգնում շարքի վերջում, նույն կերպ վարվում է հաջորդ մասնակիցը և այսպես մինչև վերջ:

Խաղ 4

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի: Առաջին մասնակիցները պառկում են մարզական գորգին և փորձում վերցնել ետևում դրված օղակները, այնուհետ օղակը տեղափոխում են դիմացում դրված կոնի մեջ։

Հավե՜ս հունիսի 1

Օրը՝ 01․06․2022թ

Ժամը՝ 10:00-11:00

Անցկացման վայրը՝ ՝ Սբ. Երրորդություն եկեղեցու հարակից բակ

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 6 տարեկան ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան, Ալինա Մարզումանյան

Նպատակը, խնդիրները՝

  • Քայլքի, վազքի կարողությունների ցուցադրում
  • անվտանգության կանոնների, հիգիենայի պահպանում

Ծրագրում՝

  • Կավճանկարչություն, ստվերանկարչություն
  • Պղպջակատոն
  • Վերադարձ

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։