Լույսեր, գույներ, ղողանջներ

Օրը՝ դեկտեմբերի 25
Ժամը՝ 11։00

Վայրը՝ Արևելյան դպրոց, Վերնատուն

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկան սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Պատասխանատուներ` Սաթեն Քարաջյան,Նելլի Աբովյան Լիլիթ Վերմիշյան

Նպատակներ՝

Սովորողների հետազոտական կարողությունների և հմտությունների, լեզվամտածողության բանավոր խոսքի զարգացում: Մտքերն ազատ, անկաշկադ շարադրելու կարողությունների ձևավորում, զարգացում։

Նկարագրություն`

Ամանորը նշում ենք Արևելյան դպրոցի  Վերնատանը՝ տոնական-ազգային երգ ու պարով, ազգային ծիսական խոհանոցով, բարեմաղթանքներով, նվերներով։

Մաս 1-ին

Ընթեցանության նյութեր՝Մաս

Ա. Խնկոյան` «Ձմեռ պապի»

Հ. Թումանյան` «Առաջին ձյունը»

Ծրագիր`

Մասնակիցները ներս են մտնում Վերնատան երկու մուտքերից, շրջանաձև կանգնում։

Բերանացի՝

Ամանորյա բարեմաղթանքներ`

Շնորհավոր Նոր տարի,

Ձեր տունը շեն լինի

Բարով նոր հագնեք,

Միշտ ուրախ լինեք:

Հացը բոլ լինի,

Աչքը կուշտ լինի,

Ձեզ էլ փայ լինի,

Մեզ էլ փայ լինի:

Երգ` «Փաթ, փաթ, փաթիլներ»

Ընկուզախաղեր` հանելուկներ. կարդում են ծնողները:

Հանելուկներ 

Այն ի՞նչն է, ինչը,
Սպիտակ ալյուր է մաղում,
Ամբողջ աշխարհը ծածկում։

(Ձյուն)

Այն ի՞նչն է, ինչը,

Սպիտակ պապիկ է,
Բերում է նվերներ։

(Ձմեռ պապ)

Այն ի՞նչն է, ինչը,

Գալիս է փաթիլ-փաթիլ,
Գնում է կաթիլ-կաթիլ։

(Ձյուն)

Միասնական երգ «Զար-զընգը»

Ցանկությունների ծառը` գնդակները իրար ենք փոխանցում և ասում ցանկություններ:

Միասնական պարերգ՝ «Բասեն բարի»

Միասնական երգ (անգլերեն)

Snowflake

Հ.Թումանյան` «Առաջին ձյունը»

Վա՜յ, մայրիկ ջան, տես…

Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛,իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:

Միասնական պար` Կռնկավե

Միասնական երգ «Տոնածառ ջան, տոնածառ»

Ա.Խնկոյան` «Ձմեռ պապի»

Արի՛, արի՛,

Ձմեռ Պապի,

Սպիտակ հագի,

Սպիտակ կապի:

Դաշտ ու անտառ,

Գետ ու գետակ,

Այս ամենը

Առ թևիդ տակ:

Սարում, ձորում

Սուլի՛ր, երգի՛ր,

Հեքիաթ ասա

Հետաքրքիր:

Գցիր կամուրջ,

Փռիր կարպետ,

Ա՛յ, անուրագ,

Անձեռ վարպետ:

Պարուսուցում ծնողների հետ` «Թամզարա»

Հանդիպում Ձմեռ պապի հետ: Նվերների հանձնում Ձմեռ պապի կողմից:

Մաս 2

Խաղ 1

  • Ձմեռ պապից նվերները ստանալուց հետո տեղափոխվում ենք խմբասենյակ իարականացնելու տեխնոլոգիական գործունեություն։ 5 տարեկանները կհագնեն խոհանոցային գոգնոցները և կձևավորեն նախապես թխված հրուշակեղենը։Նրանց կօգնեն ծնողները` հայրիկները,մայրիկները,տատիկները, հյուրերը։

Խաղ 2

  • Մայրիկները կպատրաստեն նկարակալներ։Պատահական սկզբունքով կվերցնեն ցանկացած ծրար(որի մեջ կլինի նկար)կպատրաստեն նկարակալը,վերջացնելուց հետո կբացեն ծրարը և պարզ կլինի, թե ո՞վ ում համար է պատրաստել նկարակալը և կնվիրեն իրար։

Մաս 3

Հյուրասիրություն՝ ծիսական սեղան՝ շարոց, գաթա,հայկական ավանդական ուտեստներ։

Թողնել մեկնաբանություն