Դասարանը՝ արվեստանոց. ինքնաշեն խաղալիքներ

Օրը՝ 27.11.2023
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Արևելյան դպրոց,5 տարեկանների խմբասենյակ
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Նելի Աբովյան

Խորհրդատու տեխնոլոգ` Զառա Ոսկանյան

Նպատակը՝
Դասարանը վերածել ամանորյա ինքնաշեն խաղալիքների արվեստանոցի՝ դասարանը ձևավորելու նպատակով:

Խնդիրները`

  • Սովորողների ստեղծագործական, երևակայական մտքի ձևավորում
  • Ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
  • Խմբով աշխատելու հմտություն

Ընթացքը
5 տարեկանները նախապես կնախապատրաստեն աշխատանքային սեղանները համապատասխան պարագաներով և կսկսեն իրենց աշխատանքը: Աշխատելու են նախապես մշակված փայտերի կտորների վրա, նկարելու են ամանորյա կերպարներ: Մշակված փայտերը կդառնան ամանորյա խաղալիքներ:

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։

Ամփոփումը տե’ս այստեղ