Դեկտեմբերիկ 2023

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների «Դեկտեմբերիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Նելի Աբովյան

Ամփոփումը՝  այստեղ։

Ամփոփումը` այստեղ

Ամփոփումը՝  այստեղ։

Ամփոփումը՝  այստեղ։

Ամանորյա բարեմաղթանքների ընտանեկան ֆլեշմոբ

Oրը՝  25.12.2023թ.
Վայրը՝ Ընտանիք, բակ, այգի…
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, ընտանիքի անդամներ
Պատասխանատու՝  Սաթեն Քարաջյան
Նպատակը՝ Բանավոր խոսքի, մտքի, երևակայության զարգացում

Ընթացքը՝  Սովորողը ընտանիքում ծնողների հետ նկարահանում է ամանորյա երգեր և բարեմաղթանքներ։ Սկզբում ներկայանում է , ներկայացնում է , թե որ դպրոցում է սովորում, և ներկայացնում իր ընտանեկան բարեմաղթանքը կամ ամանորյա երգը։ Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին կամ դասվարի օգնականին: 

Շարունակել կարդալ “Ամանորյա բարեմաղթանքների ընտանեկան ֆլեշմոբ”

«Դեկտեմբերիկ» ստուգատես. Ծիսական խոհանոց-լաբորատորիա՝ «Ասիլ-Վասիլ»-ի պատրաստում

Օրը՝ 18.12․2023թ

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Արևելյան դպրոցի հինգ տարեկանների խմբասենյակ

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի հինգ տարեկաններ

Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Նելի Աբովյան, ծնող` Մերի Զոտովա։

Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եվ եթե հացը թխելու ժամանակ չամիչն ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուսում` ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: Նաև թխում էին այլ հացեր՝ գուշակություններ անելու նպատակով, որոնցով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նվիրում էին տոներին որպես նվեր:

Նպատակ՝ սովորողները կպատրաստեն ծիսական ասիլ-վասիլներ, կուտեն: Կշարունակեն յուրացնել խոհանոցային-աշխատանքային հմտություններ

Խնդիրներ`

  • կճանաչեն ծիսական քաղցրեղենը
  • կզարգացնեն ինքնասպասարկման կարողությունները, հմտությունները
  • կզարգացնեն խմբով աշխատելու կարողությունները
  • կյուրացնեն աշխատանքային հմտություններ
  • իմանալ, թվարկել թխուկը պատրաստելու բաղադրիչները
  • իմանալ թխուկը պատրաստելու գործողությունների հաջորդականությունը
  • իմանալ մթերքի անվանումները
  • պատրաստել, ապա հավաքել աշխատանքային իրերը
  • պատմել կատարած աշխատանքի մասին

Անհրաժեշտ Է

  • ջուր
  • ձեթ
  • շաքարավազ
  • ալյուր
  • սոդա
  • գունաներկ

Ընթացքը՝ Դասարանը վերածումենք խոհանոց-լաբորատորիայի։Նախ սաներին պատմում ենք «Ասիլ Վասիլ»-ի խորհրդի մասին,հետո սկսում ենք աշխատանքը։Սաները հագնում աշխատանքային գոգնոցները և սկսում ենք իրական խմորհունցը։ Ծանոթանանում ենք խմորի բաղադրիչներին, հետո թվարկելով ավելացնում ենք բաղադրիչները։ Համաչափ գրդնակում և ստանում ենք գեղեցիկ մարդուկներ։Վերջում տեղափոխում ենք ջեռոց և կսպասենք մինչև թխվի։

«Դեկտեմբերիկ». Տոնական մեդիաբացիկների ստեղծում

Օրը՝ 04.12.2023
Ժամը՝ 11։00
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ, 5 տարեկանների խմբասենյակ-լաբորատորիա
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի հինգ տարեկաններ
Պատասխանատու՝Սաթեն Քարաջյան,Նելի Աբովյան
Նպատակը՝ Ամանորյա մեդիաբացիկների ստեղծում
Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք

Նկարագրությունը՝
Սովորողները բացում են paint ծրագիրը, նկարում ամանորյա կերպարներ, գունավորում, պահպանում նկարները ուսումնական գործիքում: Աշխատանքի ընթացքում դասվարը կամ դասվարի օգնականը ձայնագրում է սովորողների բարեմաղթանքները, որոնք կօգտագործվեն ֆիլմ պատրաստելիս: Ֆիլմում կհնչի սովորողի բարեմաղթանքը և կերևա իր իսկ նկարած բացիկը:

Արդյունքը` Բոլոր մեդիաբացիկները տեղադրվում են դասարանական բլոգում։

Ամփոփումը տե’ս այստեղ

Ատամհատիկ, ատամփոխիկ

Օրը՝ 14.12.2023
Ժամը՝ 11:00-12:30
Մասնակիցները՝ Արևելյան .և Հյուսիսայինդպրոցի դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ, քույրեր, եղբայրներ, սովորողներ
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան,Սաթեն Քարաջյան
Երաժշտության դաստիարակ՝ Արմենուհի Սոկրատունի

Ընթացքը
5 տարեկանները դասարանական շապիկներով ու ջինսե տաբատներով, ատամիկ կրծքազարդերով մեծ շրջան են կազմում։ Ծափերով դիմավորում են ատամհատիկի մասնակից Նոյեմիին։
Նոյեմին տեղավորվում է շրջանի կենտրոնում, երգում ենք Տիտոխիկ երգը.
Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:

Շարունակել կարդալ “Ատամհատիկ, ատամփոխիկ”