Նոյեմբերիկ. Պլաստիլինե կերպարներ

Հերթական ստուգատեսային հինգշաբթին տեխնոլոգիական էր: Այս անգամ ծեփեցինք պլաստիլինե բանջարեղենային կերպարներ: Մեզ այդ հարցում օգնեց մեր սիրելի ընկ. Աննան։ Աշխատանքի կեսից մեզ միացան նաև քոլեջի ուսանողները` ընկ. Նելիի գլխավորությամբ։Միասնական աշխատանքը միշտ էլ ավելի գեղեցիկ և հագեցած է լինում։

Նախ զրուցեցինք, թվարկեցինք մեզ ծանոթ բանջարեղենները և անցանք գործի: Պլաստիլինով աշխատանքը սաների սիրելի աշխատանքներից է։Արդյունքում ստացանք գունեղ թթվային կերպարներ։

Նկարաշարն` այստեղ

Մուլտֆիլմեր. մշակում

5 տարեկանների տեսադարանի մեջ ես առանձնացրել եմ “три кота” մուլտֆիլմը։Այն շատ զվարճալի,ուսուցողական և միևնույն ժամանակ հետաքրքիր մուլտֆիլմ է։Այն նախատեսված է ցանկացած տարիքի հանդիսատեսի համար։Բացի բուն թեմաներից,մուլտֆիլմը երեխաներին սովորեցնում է ընկերասիրություն,բարություն։Սերիաներ կան,որտեղ անդրադառնում են էկոլոգիայի խնդիրներին կամ մեկ այլ սերիայում փորձում են սովորեցնել երթևեկության կանոնների մասին, այն մասին թե ինչպես պետք է իրեն դրսևորի երեխան մեքենայի կամ տրանսպորտի մեջ կան սերիաներ առողջ ապրելակերպի,ճիշտ սնվելու և օգտակար սննդի մասին։Կարծում եմ այս մուլտֆիլմը կտա օգտակար էֆֆեկտ երեխայի ձևավորման ընթացքում։

Էսպիսի մուլտֆիլմերի շարքին են պատկանում նաև “фиксики” և “Катья и Эф” մուլտֆիլմերը։Նրանք նույնպես անդրադառնում են տարրատեսակ կենցաղային խնդիրների և փորձում երեխայի մեջ ձևավորել ճշտի և սխալի ընտրության կարևորությունը։Չեմ կարող չնշել այն փաստը,որ սաները իրոք մեծ հետաքրքրությամբ են դիտում նշված մուլտֆիլմերը։

Հայկական մուլտֆիլմերից հիմնականում կառանձնացնեի Հ.Թումանյանի հեքիաթներից ստեղծված մուլտֆիլմերը` հատկապես “Անբան Հուռին”։Բուն սյուժեից զատ այն նաև բավականին զվարճալի է և պիտի նշեմ,որ այդ մուլտֆիլմը դիտելուց խմբասենյակից լսվում են անդադար կչկչոցներ։

Աշխատանքային նախագիծ 30․10-03․11․2023

Շաբաթվա նախագծեր՝

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ 30․10-03․11․2023”

«Ես…» նախագիծ. ամփոփում

Արևելյան դպրոցի 5 տարեկանները ամփոփում են «Ես…» նախագիծը

«Լինում է, չի լինում» ընտանեկան ֆլեշմոբ. ամփոփում

Այս շաբաթ ստուգատեսը տարբերվում էր նրանով,որ այն անցկացվեց ընտանեկան դպրոցում: Ստուգատեսին մասնակից դարձան ընտանիքի անդամները:

Ներկայացնում է Ստրեմոուխովա Սոֆին

Շարունակել կարդալ “«Լինում է, չի լինում» ընտանեկան ֆլեշմոբ. ամփոփում”

Ծննդյան ծեսերի օրացույց

Հունվար

  • Ադիբեկյան Մարիա 30.01.2018
  • Գրիգորյան Միքայել 06.01.2018
  • Պլուզյան Սոֆի 22.01.2018
  • Սուքիասյան Դավիթ 17.01.2018
Շարունակել կարդալ “Ծննդյան ծեսերի օրացույց”

Ինքնաշեն խաղերի ստեղծում

Օրը՝ 
Ժամը՝ 
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Սյուզաննա Սարգսյան

Խորհրդատու տեխնոլոգ՝ Գնել Հարությունյան
Անցկացման վայրը՝  կրթահամալիրի տեխնոպարկ
Նպատակը՝

  • դիտարկել լաբորատորիայի աշխատանքային ընթացքը
  • իրականացնել տեխնոլոգիական գործունեություն
  • ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ փայտից պատրաստել ինքնաշեն խաղ կամ խաղալիք

Առաջարկվեղ խաղ` Տե’ս այստեղ

Խնդիրները

Ստեղծական միջավայրում խաղ-գործունեության միջոցով փորձելու ենք զարգացնել սաների՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրել, դիտարկել, արձանագրել հմտությունների զարգացում

Գործունեության նկարագրություն
Սովորողները նախապես ուսումնասիրում են փայտամշակման առանձնահատկությունները, ֆիզիկական միջավայրում ծանոթանում են թվածրագրային ղեկավարման հաստոցների աշխատանքին, լաբորատորայի ղեկավարի օգնությամբ պատրաստում են փայտե խաղեր և խաղալիքներ։

Արդյունքը՝ դասարանական, անհատական բլոգներում, ենթակայքում, կայքում:

Նոյեմբեր 2023

Նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծեր

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Անցկացման վայրը՝
 Արևելյան դպրոցում, ընտանիքում, այգիներում
Պատասխանատուներ՝
 Սաթեն Քարաջյան

Նոյեմբերիկ 2023

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների «Նոյեմբերիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան

Ամփոփումը՝ այստեղ։

Ամփոփումը՝ այստեղ։

Ամփոփումը՝ այստեղ։

Ամփոփումը՝ այստեղ։

Ամփոփումը՝ այստեղ։

«Նոյեմբերիկ»  ստուգատես, Լողի ստուգատես

Օրը՝ 22.11.2023
Ժամը՝ 12:00-12:40
Անցկացմանվայրը՝ Արևմտյան դպրոցի փակ լողավազան
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի  5 տարեկաններ
Մարզիչ՝ Անուշ Համբարյան
Նպատակ՝  Գրանցել սովորողների՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ձեռք բերած լողալու կարողությունները


Ընթացքը
Հանդերձարաններում հագնում ենք լողազգեստը,  գլխարկն ու լողաթափը, ցնցուղ ընդունում: Լողի մարզչի ցուցումով կատարում ենք նախավարժանք և լողավազանում կատարում ենք տուգատեսի նորմատիվները : Ավարտելուց հետո ընդունում ենք տաք ցնցուղ և հագնվում: Դասավորում ենք լողի պայուսակը։

Նորմատիվներ՝

  • հմտությունների գրանցում
  • արտաշնչումներ ջրում
  • թիկնալող
  • կրծքի վրա՝ ազատ ոճի լող

Ստուգատեսի լուսաբանման պատասխանատուներ՝ դասվարներ, օգնականներ
Լողավազանից օգտվելու կարգ