5 տարեկանները Ջրվեժի անտառապարկում

5 տարեկան անտրտունջ սեբաստացիները կրկին ճամփորդում էին և այս անգամ նրանք Ջրվեժի անտառապարկում էին։Մայր դպրոցի կայանատեղից միասնական շարժվեցինք դեպի Ջրվեժ։Եղանակը հիանալի էր,օդը մաքուր և տրամադրող։Մեզ հետ էին նաև 1 ին դասարանցիները։Հասնելուն պես նախաճաշեցինք,որից հետո իրականացրինք միասնական քայլք Ջրվեժի անտառապարկում, հետո ընթերցեցինք և երգեցինք մեզ արդեն ծանոթ երգերն ու ոտանավորները։Օրն ամփոփեցինք գունեղ տերևաթափով։

Տեսանյութ`

Նկարաշարն` այստեղ