Աշխատանքային նախագիծ․Հունիսի 13-17

Շաբաթվա երգեր՝ Տաթև Մանվելյանի բլոգ

Շաբաթվա նախագծեր`

13․06․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Ուրախ անգլերեն․(Ամփոփում)
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • Աշխատում ենք ուսումնական թերթիկներով, վանկատում, հեգում,կրկնում ենք անցած բառերը
  • Բանավոր մաթեմատիկա
  • 12։00-12։30 Ճաշ
  • Նախապատրաստվում ենք մեր հաշվետու համերգին
  • Զբոսանք բակում
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 

14․06․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Երաժշտական գործունեություն․Կոմիտասյան երգեր
  • 10։00-10։30 Նախաճաշ
  • Այցելություն ռոբոտաշինության լաբորատորիա
  • 12։00-12։30 Ճաշ
  • Լեզվագործունեություն
  • Վերհիշում ենք թվի կազմությունը, հաշվում զույգերով և կենտերով մինչև 10-ը, հետհաշվարկ, հաշվում ենք տասնյակներով։
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 

15․06․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Ուրախ ռուսերեն Դիանա Ղազարյանի հետ
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • Լողուսուցում` Սյուզաննա Սարգսյանի հետ
  • 12։00-12։30 Ճաշ
  • Աշխատում ենք ուսումնական գործիքներով, նկարում և մուտքագրում ենք մեզ ծանոթ բառերը
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում

16․06․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Ուրախ անգլերեն
  • 10։00-10։30 Նախաճաշ
  • Ուրախ ռուսերեն` Դիանա Ղազարյանի հետ
  • Կավճանկարչություն բակում
  • 12։00-12։30 Ճաշ
  • 13։00 13։30 Հանգստի ժամ
  • Նախապատրաստվում ենք հաշվետու համերգին
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 

17․06․2022թ․

«Ջա՜ն, լողափ»  լողափային գործունեության ստուգատես

Օրը՝ 22.06.2022
Ժամը՝ 11:00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան

Անցկացման վայրը՝  Արևելյան դպրոցի ամառային լողափ
Նպատակը՝ լողալու հմտությունների ցուցադրում, լողափնյա խաղերի շքերթ

Ծրագրում`

  • 6 տարեկանների լողափ-fashion ցուցադրություն
  • լողափնյա խաղեր
  • լողափնյա մարմնամարզություն
  • ցնցուղ, լող

Ընթացքը՝

fashion-ցուցադրություն՝ սովորողները ցուցադրում են իրենց լողազգեստները, լողի պարագաները, պառկում սրբիչներին, թիթիզանում-լուսանկարվում:

Լողափնյա խաղեր՝
Խաղ 1
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը  դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 2
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը  և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • լողազգեստ
  • ռետինե գլխարկ
  • լողաթափեր
  • սրբիչ
  • դույլեր, պլաստմասե բաժակներ

Հայացք բարձունքից

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները արդեն մեծ,անտրտունջ ճամփորդներ են։Միայն տեսնեիք իրենց կազմակերպվածությունը։

Առավոտյան 09։30 ին արդեն Մայր դպրոցի մեքենաների կայանատեղիում էինք։Ասում են,երբ առավոտյան ճանապարհիդ ծանոթ մարդու ես հանդիպում օրդ կամ պետք է լավ անցնի,կամ վատ։Դե իհարկե մենք միանշանակ բացառեցինք երկրորդ տարբերակը։Ինչպես կարող էր օրը վատը լիներ,երբ հանդիպել էինք տիարին և ստացել ճամփորդական խորհուրդներ և խրախուսանքներ։

5֊6 տարեկան բզեզիկները քայլքով հասան դեպի Մաշտոցներ մատուռ։Քահանայից ստացան օրհնություն,զմայլվեցին իրենց առաջ բացված տեսարանով և շտապեցին դեպի Սևանի քաղաքային լողափ։Մի լավ ճաշեցինք և սկսվեց իրական ջրային հրճվանքը։Կեցցե՜ն իմ 6 տարեկան ճամփորդները։Բարձունքը հաղթահարված է։Ամփոփումը` ստորև։