Հավեսի՜ հունիս (ուսումնական ճամբար 2022) հունիսի 6-10

Շաբաթվա երգեր՝ Տաթև Մանվելյանի բլոգ

06․06․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Ուրախ անգլերեն․(Ամփոփում)
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • Աշխատում ենք ուսումնական թերթիկներով, վանկատում, հեգում, ծանոթանում ենք ֆուտբոլ  բառի հետ
  • Բանավոր մաթեմատիկա
  • 12։00-12։30 Ճաշ
  • Ես կարողանում ստուգատես․Ինքնուրույնություն
  • Ծննդյան ծես, նշում ենք Դավիթի տարեդարձը
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 

07․06․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Երաժշտական գործունեություն․Կոմիտասյան երգեր
  • 10։00-10։30 Նախաճաշ
  • Աշխատում են ուսումնական թերթիկներով
  • Լուսանկարչական պլեներ․ Մեդիակրթություն
  • 12։00-12։30 Ճաշ
  • Լեզվագործունեություն
  • Վերհիշում ենք թվի կազմությունը, հաշվում զույգերով և կենտերով մինչև 10-ը, հետհաշվարկ, հաշվում ենք տասնյակներով։
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 

08․06․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Ուրախ ռուսերեն Դիանա Ղազարյանի հետ
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • Լողուսուցում` Սյուզաննա Սարգսյանի հետ
  • 12։00-12։30 Ճաշ
  • Աշխատում ենք ուսումնական գործիքներով, նկարում և մուտքագրում ենք ֆուտբոլ բառը
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում

09․06․2022թ․

10․06․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:30-16։30 Հայացք բարձունքից՝ Սևանի «Մաշտոցներ» և ջրատոն Սևանի ափին
  • 16։30 Ճանապարհում

«Հակաբացիլ նկարչական պլեներ» բաց միջավայրի, կերպարվեստի ստուգատես

Օրը՝ 09․06.2022
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բակ
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Թեման ՝«Հակաբացիլ նկարչական պլեներ» բացօթյա միջավայրում
Ունկնդրման երաժշտությունը՝ Կոմիտաս Կաքավիկ
Նպատակը՝ ունկնդրել կոմիտասյան երաժշտական ստեղծագործությունները և ստեղծագործել ներկերով

Խնդիրները`

  • Երևակայության զարգացում,
  • Թիմով աշխատելու կարողությունների զարգացում,
  • Բանավոր խոսքի զարգացում,
  • Ջրաներկով ու վրձինով ճիշտ աշխատելու տեխնիկական կարողությունների կիրառում

Անհրաժեշտ պարագաները՝ ջրաներկ կամ գուաշ, վրձին, ջրով բաժակ, թուղթ, աշխատանքային գոգնոց։
Ընթացքը․ Յուրաքանչյուր սովորող հագնում է իր աշխատանքային գոգնոցը, քայլքով գնում Արևելյան դպրոցի ներքին բակ։ Հետո միասին  նախապատրաստում են բացօթյա սեղանները կամ մոլբերտները բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ։ Երաժշտության ներքո սովորողները սկսում են նկարել իրենց լսածը։ Երաժշտությունը կարող է լինել նաև կենդանի նվագակցությամբ։ Ընթացքում սովորողները պատմում, նկարագրում են՝ ի՞նչ են նկարում, ի՞նչ գույներ են ընտրել, ինչպե՞ս են աշխատում վրձինով։ Բոլոր աշխատանքները հավաքվում են ցուցադրման համար նախատեսված վայրում։ Սովորողները դիտում են միմյանց նկարները։ Ավարտին հավաքում են աշխատանքային պարագաները։ Դասվարը կամ դասվարի օգնականը լուսանկարում է պատրաստի աշխատանքները և ֆիլմ պատրաստում։

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։