Բարձունքի հաղթահարում`Սբ. Մաշտոցներ

Վայրը՝  Գեղարքունիկի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք

Օր՝  Հունիսի 10

Մեկնում՝ 09:30, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի

Վերադարձ՝ 16:30, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների «Բզեզիկներ»,«Զար զընգը», «Մենք», «Մունետիկներ» ճամբարային ջոկատներ

Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժ 8ր

Արշավի պատասխանատուներ` Սիդոնյա Վիրաբյան, Տաթև Թամազյան, Մարիամ Մանասյան,Սաթեն Քարաջյան

Օգնականներ՝ Թեհմինե Հարությունյան, Սյուզաննա Սարգսյան,Ալինա Մարզումանյան

Նպատակը՝

  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:
  • Բարձունքի հաղթահարում՝Սբ. Մաշտոցներ

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • ուսումնասիրել միջավայրը, էկո աշխատանքի իրականացում
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Ճանապարհի նկարագրություն՝ /Երևան-Առինջ-Հրազդան-Արգել-Չարենցավան-Սևան/
Առաջին կանգառ-
 Հրազդան գետի ավազան:
Երկրորդ կանգառ- Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Բարձունքի հաղթահարում, քայլում ենք դեպի Մաշտոցներ մատուռ
Երրորդ կանգառ- Սևանի քաղաքային լողափ

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ
  • Արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց
  • Լողի պարագաներ (լողազգեստ, լողաթափ,սրբիչ, ռետինե գլխարկ)
  • Աղբի տոպրակներ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ,ձայնագրիչ
  • Հեռադիտակ
  • Բրդուճներ, ջուր
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Բժշկական արկղիկը՝ Արևելյան դպրոց-պարտեզի բուժկետից

Արշավական-ճամբարականը

չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

Մասնակիցները նախապես ծանոթանում են նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում ճամփորդության վայրի մասին, ուսումնասիրում, գրանցում հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրենց հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա:

Երթուղին` Երևան-Սևանա լիճ-Սևան քաղաք-«Մաշտոցներ» սրբավայրի բարձունք-Հրազդան գետի ակունք /տուտ/- Հրազդանի ջրանցք- Սևան քաղաքային լողափ-Երևան

Սևան

Արդյունքում՝

  • Ծանոթանում են տեղանքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի, լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը
  • Ուսումնական նախագծի արդյունքները լուսաբանվում են դասարանական  բլոգում:

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

5-6 տարեկանների «Բզեզիկներ» ջոկատը ամփոփում է ճամբարային առաջին շաբաթը