«Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ

Այս շաբաթ հերթական ստուգատեսը ճամփորդական էր: Այցելել էինք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն՝ դիտելու «Թումանյանի հեքիաթներ»  ներկայացումը։Ներկայացումից հետո միասնական ընթերցումով,թատրոնի հարակից այգում բերանացի կարդացինք մեր սիրելի ստեղծագործությունները:

Տեսանյութ 1

Տեսանյութ 2

Տեառնընդառաջն Արևելքում

Այսօր Արևելքը տոնում էր Տեառնընդառաջի ծեսը։Միասին, մեծով և փոքրով օրը սկսեցինք Արևելքի բակում։Տոնական օրը համեմված էր ազգային երգերով, պարերով և համեղ հյուրասիրությամբ:

Տեսանյութը՝ Լիլիթ Սահակյանի

Տերընդեզ դարմանը կես,
Առ հաց ու կես ելիր գեղես:
Տերընդեզ մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես:
Տրընդեզ փեշդ վառե,
Որ ազատվես օձե չարե:
Տերընդեզ մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես: