Ուսումնական Ագարակ.Լավաշթխիկ

Արևելյան դպրոցի 5 տարեկանները կրկին Ագարակում էին,բայց այս անգամ այցելության նպատակը Լավաշթխիկի իրականացումն էր։Ծնողներով,մեծով ու փոքրով քայլքով հասանք Ագարակ և սկսեց իրական հրճվանքը։

-Գյուղի անուշ հոտ է գալիս,հասա դեպի մանկություն,-ասաց ծնողներից մեկը։

-Մենք էլ էսպես իրենց տարիքին հավաքվում էինք թոնրի կողքը պանիրն ու կանաչին վերցնում ու սկսում ուտել տաք լավաշով,-ասաց մյուս մայրիկը։

Հա’մ երգում էինք,հա’մ գովում,հա’մ էլ սպասում իրար ետևից թոնրից դուրս եկած տաք ու խրթխրթան հերթական լավաշին։Հետո հերթը հասավ 5 տարեկան աղջիկներին։Նրանք գրդնակում էին,տիկին Մարիետը` թխում։Ասեք տեսնեմ էլ ո՞րն է իրական հրճվանքը,եթե ոչ սա…

Ֆոտաշարքն` այստեղ

Այցելություն ջերմոց-լաբորատորիա

Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկաննեը այցելեցին ջերմոց_լաբորատորիա`խնամելու կենդանիներին և սերմնահավաք կատարելու։Օրը լի էր գոհ ու ժպտուն մռութիկներով։

Հաղթահարեցինք Մաշտոցներ բարձունքը

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները արդեն մեծ,անտրտունջ ճամփորդներ են։Միայն տեսնեիք իրենց կազմակերպվածությունը։

5֊6 տարեկանանտրտունջ սեբաստացիները քայլքով հասան դեպի Մաշտոցներ մատուռ։Զմայլվեցին իրենց առաջ բացված տեսարանով և շտապեցին դեպի Սևանի հանրային լողափ։Մի լավ ճաշեցինք և սկսվեց իրական ջրային հրճվանքը։Կեցցե՜ն մեր 6 տարեկան ճամփորդները։Բարձունքը հաղթահարված է։Ամփոփումը` ստորև

Տեսանյութ՝