«Տեառնընդառաջ». նախագիծ

Օրը՝ 
Ժամը՝ 
Անցկացման վայրը՝ 
Արևելյան դպրոցի ներքին բակ
Մասնակիցները՝ 
Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, 2֊4 տարեկանների խմբեր, ծնողներ
Պատասխանատուներ՝ 
5 տարեկանների խմբի ղեկավարներ, 2-4 տարեկանների խմբի դաստիարակներ, երգի դաստիարակներ
Նպատակ
Ազգային ծիսական ավանդույթների, մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրները՝

  • Տեառնընդառաջ  ծիսակարգի ուսումնասիրություն,
  • Տեառնընդառաջի ազգային ծիսական երգերի, պարերի ընտրություն, ուսուցում, կատարում
  • ծիսական ուտեստների պատրաստում, ձևավորում,
  • ազգային պարերի, պարերգերի ուսուցում, կատարում,
  • ծիսական միջավայրի ստեղծում:

Ընթացքը.
Տեառնընդառաջի ծիսակարգից առանձնացնել այն ծիսական գործողությունները, ծիսական ուտեստները, խաղերը, որոնք իրագործելու ենք: Ընտրել և ուսուցանել Տեառնընդառաջի ծեսին հատուկ ծիսական երգեր, ազգային պարեր, պարերգեր: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Պատրաստել հարսի և փեսայի ծիսական տիկնիկներ: Տեառնընդառաջի ծիսական կրակի համար ընտրել և նախապատրաստել համապատասխան փայտեր: Իմանալ կրակի վրայից թռչելու անվտանգության կանոնները:

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում:

Սովորում ենք խաղալով(նախագիծ)

Օրը՝ շուրջտարյա
Վայրը՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան և ընկերներ
Խորհրդատու տեխնոլոգ՝ Թամարա Հարությունյան

Խնդիրները՝

  • նպաստել սաների ինքնուրույնության դրսևորմանը, դիտարկել ու գրանցել.
  • նպաստել թիմային /խմբային/ գործունեության ընթացքում փոխօգնության, հանդուրժողականության որակների ձևավորմանն ու զարգացմանը.
  • նպաստել երևակայության, ուշադրության զարգացմանը.
  • Նոր մտածելակերպի զարգացման և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
  • Խմբով աշխատելու հմտություն

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։