Ձեզ` Բարեկենդան…

Սովորող-սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ ` 2-րդ և 5-րդ դասարանի երկարօրյայի ճամբարականներ, կրտսեր ընկերներ` 5 տարեկաններ, 1-ին դասարանի ճամբարականներ

Տևողությունը` Փետրվար ամիս

Նպատակը և խնդիրները՝

  • Խաղալու, ստեղծագործելու, երգելու, պարելու կարողություն, ծիսական պարագա պատրաստելու հմտություն։
  • Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում:
  • փոխանցելու միջոցով նոր ուսումնական կարողություններ
  • խմբում և խմբով աշխատելու հմտություններ ձեռք բերել
  • Տարատարիք սովորողների շփումը,
    համագործակցությունը
  • Համատեղ ուսումնական արդյունքի ներկայացումը
  • Սովորողի, խմբի համար պատասխանատվության
    բարձրացումը:

Նախագծի ընթացքում `

  1. Բարեկենդանին նվիրված տեխնոլոգիական աշխատանքներ` դիմակների, ծիսական Ուտիս տատի, Ակլատիզի, ուղտի, ավանակի տիկնիկների պատրաստում
  2. ազգային, ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն
  3. ծիսական, ազգային, բակային, մանկակա խաղերի ուսուցում
  4. Բարեկենդանի խոհանոցի ուսումնասիրում, ծիսական կերակրատեսակների պատրաստում

Նախագիծը` Թեհմինե Հարությունյանի

Թողնել մեկնաբանություն