Այսօր հինգշաբթի էր և մեր հերթական ստուգատեսյան օրը։Մեզ հյուր էր եկել Արինայի մայրիկ՝ Արմինեն։Նա մասնագիտությամբ փայտագործ դիզայներ է և իր հետ բերել էր ինքնաշեն փայտյա վագրիկներ,որը լինելու է այս Նոր տարվա խորհրդանիշը։Նաև իր հետ բերել էր հատուկ ներկեր և վրձիններ։Սաները մեծ ոգևորվածությամբ ներկեցին վագրիկներին։Ներկելուց հետո թելեցինք և զարդարեցինք խմբասենյակը։Շնորհակալ ենք Արինայի մայրիկին մեզ աջակցելու համար։
Day: 16.12.2021
Զրույց-քննարկում
Զրույց-քննարկում բլբլում են Արևելյան դպրոցի 5 տարեկանները։Ի՞նչ կլիներ,եթե Ամանորն ուշանար։Պատասխանները շաաատ հետաքրքիր են։
Նամակների արկղիկ
Արևելյան դպրոցի 5 տարեկանները պատրաստեցին նամակների արկղիկ,որից հետո նկարեցին իրենց ցանկացած նվերը և ուղարկեցին Ձմեռ պապիկին։Մենք սպասելու ենք քեզ Ձմեռ պապիկ ջան,չուշանա՜ս…