Ամանորյա ինքնաշեն խաղալիք

Այսօր հինգշաբթի էր և մեր հերթական ստուգատեսյան օրը։Մեզ հյուր էր եկել Արինայի մայրիկ՝ Արմինեն։Նա մասնագիտությամբ փայտագործ դիզայներ է և իր հետ բերել էր ինքնաշեն փայտյա վագրիկներ,որը լինելու է այս Նոր տարվա խորհրդանիշը։Նաև իր հետ բերել էր հատուկ ներկեր և վրձիններ։Սաները մեծ ոգևորվածությամբ ներկեցին վագրիկներին։Ներկելուց հետո թելեցինք և զարդարեցինք խմբասենյակը։Շնորհակալ ենք Արինայի մայրիկին մեզ աջակցելու համար։

Թողնել մեկնաբանություն