Հունվար 2024

Հունվար ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծեր

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Անցկացման վայրը՝
 Արևելյան դպրոցում, ընտանիքում
Պատասխանատուներ՝
 Սաթեն Քարաջյան,Նելի Աբովյան

Հունվարիկ 2024

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների «Հունվարիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Նելի Աբովյան

Ամփոփումը՝ այստեղ:

Ամփոփումը՝ այստեղ:

Ամփոփումը՝ այստեղ:

«Հունվարիկ». լողի ստուգատես

Օրը՝ 24.01.2024
Ժամը` 
12:00

Վայրը` Արևմտյան դպրոցի ծածկած լողավազան
Մարզիչ`  Անուշ Համբարյան
Մասնակիցներ՝ 
Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ 
Նպատակ՝  Ձմեռային մարմնամարզական ստուգատեսի շրջանակում գրանցել սովորողների ձեռքբերած լողի հմտությունները
Ընթացք՝ հանդերձանքի փոխում, ցնցուղ, նախավարժանք, ջրում տաքացնող նախատապատրաստական վարժություններ:

Նորմատիվներ՝

  • հմտությունների գրանցում
  • արտաշնչումներ ջրում
  • թիկնալող
  • կրծքի վրա՝ ազատ ոճի լող

Ստուգատեսի լուսաբանման պատասխանատուներ՝ դասվարներ, օգնականներ

Ամփոփումն` այստեղ

«Հունվարիկ»․ Մարզական ստուգատես

Օրը՝ 15.01.2024
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ

Վայրը`Արևելյան դպրոցի մարզասրահ
Պատասխանատու` Արման Մատինյան

Նպատակը`

  • Սաների, դաստիարակների խմբային մարզական նախագծերի, մրցաշարերի ստուգատես է, որը նպատակ ունի խրախուսելու մարզական ակտիվ գործունեությունը, առողջ ապրելակերպը, ներկայացնելու կրթահամալիրի հեղինակային մանկավարժության հանրակրթական մարմնամարզության, ֆիզկուլտուրայի կազմակերպման փորձը:

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ՝

Քայլք, վազք,ընդհանուր զարգացնող վարժություններ

Կանգ թիակների վրա

Կամուրջ

 Զամբյուղ երկու եղանակով

Մագլցում մարզապատի վրայով՝ վեր  ևվար

 Ակրոբատիկ վարժություններ

 Գլորումներ` առաջ և հետ

 գլուխկոնծի առաջ

 կանգ թիակների վրա

 մեջքին պառկած  դրություններից ընդունել «Կամուրջ» վարժությունը։

Հավասարակշռության վարժություններ

Քայլք մարզանստարանի և գերանի վրայով

Ցատկ ցատկացանցի վրա

Մարմնամարզական պատի- վրա բարձրանալ, կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում

Տղաները՝ սեղմում հատակին,աղջիկները՝ կանգ հենում ձեռքերի վրա /պահել 20 հաշիվ/

Աղբյուրը՝ Ռոզա Գսպոյանի բլոգ

Ամփոփումն` այստեղ


«Հունվարիկ». Ազգային խաղերի, ընկուզախաղերի ստուգատես

Օրը՝ 08.01.2024
Ժամը՝  11։00
Վայրը՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝  Սաթեն Քարաջյան,Նելի Աբովյան
Խորհրդատու՝  Լիլիթ Վերմիշյան
Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Շարունակել կարդալ “«Հունվարիկ». Ազգային խաղերի, ընկուզախաղերի ստուգատես”

«Դդմածես» նախագիծ

Ժամանակացույց՝ Հունվար, հունվարի ` Ղափամայի ծես

Նախագծի նպատակը

  •  Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռք բերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Գործունեության տեսակներ

  •  Paint-ով «դդմային կերպարներ»նկարել, պատմել նկարի մասին
  • Դդմային պատմության հորինում և ձայնագրում «Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես» մեթոդով:
Շարունակել կարդալ “«Դդմածես» նախագիծ”

Մարմնամարզական ստուգատես 2024

Տևողությունը՝ 08.01.2024-26.01.2024
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ, Մայր դպրոցի մարմնամարզության դահլիճ, ընտանիքում
Համագործակցություն Միքայել Ղազարյանի, լողի մարզիչների, ծնողական համայնքի հետ
Նպատակը՝ մարմնարզական վարժությունների՝ անհատական և խմբային կարողությունների ու հմտությունների ներկայացում

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ

  • Կատարել շարային վարժություններ,«Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն  շարքից,  շարափոխվել
  • Քայլով մարշ  տեղում և ընթացքից
  • Օղակի պտտում 30 վայրկյան
  • Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով
  • Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու
  • Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, տեղափոխվել մյուս պատին իջնել ներքև  3-5 անգամ
  • Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ
  • Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ

Աղբյուրը՝ Ռոզա Գսպոյանի բլոգ

Հիմնական ուղղությունները .

  • այցելություն մարմնամարզության սրահ (մայր դպրոց) — Քոլեջի և Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները մայր դպրոցի մարմնամարզության սրահում կիրականացնեն միասնական նախագիծ՝ ներկայացնելով տարբեր խաղեր
  • ամենօրյա առավոտյան նախավարժանք
  • էստաֆետային խաղեր
  • գլուխկոնծիներ 
  • ձմեռային խաղեր Արևելյան դպրոցի բակում
  • հեծանվավարություն
  • ինքնագլորների շքերթ
  • լողի ստուգատես
  • մարզական ընտանիք

Ամփոփումը տես այստեղ

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես 2024

Լաբորատորիայի ուղեցույց -մշակումը

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Ժամանակահատված՝ 08.01.2024-26.01.2024

Համագործակցություն՝  Իվետա Ջանազյանի և հայրենագետ, բնագետ ջոկատի հետ

Նպատակը՝ Ուսումնական գործընթացում բնագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:

Խնդիրները

Աշխատանքային ուղղություններ՝

  • Ուսուցողական խաղերի ստեղծում
  • Բնագիտական փորձերի իրականացում
  • Ռոբոտների, լեգոների հավաքածուների ներկայացում
  • Իմ լեգո խաղալիքը —  ստուգատեսի շրջանակում սովորողները կներկայացնեն լեգոներով տարբեր կերպարներ պատրաստելու իրենց հմտությունները: Տանը մեծերից որևէ մեկը կնկարահանի ողջ ընթացքը, կտեղադրի իր YouTube-յան էջում և հղումը կուղարկի դասվարի էլեկտրոնային հասցեին, որոնք էլ կհրապարակվեն դասարանական բլոգում:
  • Դասարանը՝ ջերմոց-լաբորատորիա — դդմի սերմերի տնկում, խոշորացույցով դիտարկումներ, արդյունքերի գրանցում

Օգտակար ռեսուրսներ՝

Բնագիտական փորձերի շարք

Արդյունք՝ դասարանական բլոգում

Հանրակրթական դիջիթեք 2024

Տևողությունը՝ 08.01.2024-30.01.2024
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ,  ընտանիք
Համագործակցություն՝  3-րդ դասարանի սովորողների հետ, Սմբատ Պետրոսյանի հետ
Նպատակը՝ ՏՀՏ որևէ նոր ուսումնական գործիքի յուրացում և ներկայացում, տեսողական ինֆորմացիայի շնորհիվ  պատկերացում կազմել շրջապատող աշխարհի մասին։

Նախագծի նկարագրություն՝

  • 5֊6 տարեկանները կբացահայտեն լուսանկարչական սարքը, ընկեր Սմբատի հետ կփորձեն լուսանկարել, կստեղծեն հետաքրքիր լուսանկարներ:
  • Կկազմակերպենք լուսանկարների ցուցադրություն, որտեղ սովորողները կներկայանան իրենց լուսանկարնեով ու պատմություններով։
  • Paint նկարչական ծրագրով դիջիգործիքների պատկերում, գունավորում
  • Հեռախոսով կամ պլանշետով կփորձեն լուսանկարել, կստեղծեն հետաքրքիր լուսանկարներ
  • Դիջիթեք 2023-ի հայտագրում

Ամփոփումը տես այստեղ

Ազգագրության փառատոն 2024

Տևողությունը՝ 08.01.2024-26.01.2024
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ, Վերնատուն, ընտանիքում
Համագործակցություն՝ Լիլիթ Վերմիշյան,Մարինե Մկրտչյանի, Հասմիկ Գրիգորյանի, Զառա Ոսկանյանի, Լաերտ Գրիգորյանի և ծնողական համայնքի հետ

Շարունակել կարդալ “Ազգագրության փառատոն 2024”