Մարմնամարզական ստուգատես

Մարմնամարզական ստուգատեսի շրջանակում Արևելյան դպրոցի և Քոլեջի 5 տարեկանները սկզբում կատարեցին միասնական նախավարժանք,որից հետո հաջորդեց գլուխկոնծիների շքերթը և տարբեր մարզական խաղերը։

Տեսանյութը` Անահիտ Գրիգորյանի

Ազգային խաղերի ստուգատես․ամփոփում

Հերթական ստուգատեսային երկուշաբթին հագեցած էր ազգային խաղերով,ընկուզախաղերով: Սկզբում խաղացինք ընկուզախաղեր, որից հետո պարտեզիկների հետ միասին խաղացինք տարբեր պարանով խաղեր։Տեսանյութը՝ ստորև․

Տեսանյութ`

Հունվարիկ 2024

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների «Հունվարիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Նելի Աբովյան

Ամփոփումը՝ այստեղ:

Ամփոփումը՝ այստեղ:

Ամփոփումը՝ այստեղ:

«Հունվարիկ». լողի ստուգատես

Օրը՝ 24.01.2024
Ժամը` 
12:00

Վայրը` Արևմտյան դպրոցի ծածկած լողավազան
Մարզիչ`  Անուշ Համբարյան
Մասնակիցներ՝ 
Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ 
Նպատակ՝  Ձմեռային մարմնամարզական ստուգատեսի շրջանակում գրանցել սովորողների ձեռքբերած լողի հմտությունները
Ընթացք՝ հանդերձանքի փոխում, ցնցուղ, նախավարժանք, ջրում տաքացնող նախատապատրաստական վարժություններ:

Նորմատիվներ՝

  • հմտությունների գրանցում
  • արտաշնչումներ ջրում
  • թիկնալող
  • կրծքի վրա՝ ազատ ոճի լող

Ստուգատեսի լուսաբանման պատասխանատուներ՝ դասվարներ, օգնականներ

Ամփոփումն` այստեղ

«Հունվարիկ»․ Մարզական ստուգատես

Օրը՝ 15.01.2024
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ

Վայրը`Արևելյան դպրոցի մարզասրահ
Պատասխանատու` Արման Մատինյան

Նպատակը`

  • Սաների, դաստիարակների խմբային մարզական նախագծերի, մրցաշարերի ստուգատես է, որը նպատակ ունի խրախուսելու մարզական ակտիվ գործունեությունը, առողջ ապրելակերպը, ներկայացնելու կրթահամալիրի հեղինակային մանկավարժության հանրակրթական մարմնամարզության, ֆիզկուլտուրայի կազմակերպման փորձը:

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ՝

Քայլք, վազք,ընդհանուր զարգացնող վարժություններ

Կանգ թիակների վրա

Կամուրջ

 Զամբյուղ երկու եղանակով

Մագլցում մարզապատի վրայով՝ վեր  ևվար

 Ակրոբատիկ վարժություններ

 Գլորումներ` առաջ և հետ

 գլուխկոնծի առաջ

 կանգ թիակների վրա

 մեջքին պառկած  դրություններից ընդունել «Կամուրջ» վարժությունը։

Հավասարակշռության վարժություններ

Քայլք մարզանստարանի և գերանի վրայով

Ցատկ ցատկացանցի վրա

Մարմնամարզական պատի- վրա բարձրանալ, կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում

Տղաները՝ սեղմում հատակին,աղջիկները՝ կանգ հենում ձեռքերի վրա /պահել 20 հաշիվ/

Աղբյուրը՝ Ռոզա Գսպոյանի բլոգ

Ամփոփումն` այստեղ


«Հունվարիկ». Ազգային խաղերի, ընկուզախաղերի ստուգատես

Օրը՝ 08.01.2024
Ժամը՝  11։00
Վայրը՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝  Սաթեն Քարաջյան,Նելի Աբովյան
Խորհրդատու՝  Լիլիթ Վերմիշյան
Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Շարունակել կարդալ “«Հունվարիկ». Ազգային խաղերի, ընկուզախաղերի ստուգատես”