«Դեկտեմբերիկ»֊ Ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես.ամփոփում

Այս շաբաթ ստուգատեսը ճամփորդական էր։Առավոտյան նախաճաշելուց հետո 5 տարեկանները ինքնուրույն հագան դասարանական շապիկները, բաճկոնները,դրեցին ամանորյա տոնական գլխարկները և քայլքով շտապեցին դեպի Մայր դպրոցի երթուղայինների կայանատեղի։Ուղղությունը դեպի` Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն։Ներկայացումը դիտելուց հետո բոլոր 5 տարեկաններով զարմացրեցինք Վերնիսաժի տարածքում գտնվող գնորդներին,զբոսաշրջիկներին և անցորդներին։Ընթերցեցինք մեր սովորած ամանորյա ստեղծագործություններն ու երգերը…Էսպիսինն են Բլեյանցիները ազատ,անկաշկանդ և միշտ ուրախ⛄️

Տեսանյութ 1

Տեսանյութ 2

Մեր պարերը

Նոր նախագծի մեկնարկը տրված է…Ընկ. Լաերտը արդեն շրջում է 5 տարեկանների խմբասենյակներով և սովորեցնում նոր ազգային պարեր։5 տարեկանները մեծ հրճվանքով դիմավորեցին ընկ. Լաերտին և պահանջեցին,որ կրկին իրենց այցելի։Խոստումը չի ուշանա…