«Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդական ստուգատես

Արևելյան դպրոցի 5-6 տարեկան սովորողները պատրաստվում են ճամփորդության։ Նրանք շատ են սիրում ճամփորդել։ Այս անգամ պետք է գնայինք Աշտարակի Ջրաղաց` Համբարձման ծեսը իրականացնելու համար։

Նախ սովորողները տանը դասավորել են իրենց ճամփորդական պայուսակները։Տեսե՛ք, թե ի՞նչ պետք է ունենա ճամփորդը։Սովորողները նաև պատրաստել էին ծաղկից գլխազարդեր`Համբարձման ծեսին կրելու համար։Ամեն ինչ պատրաստ է կարող ենք շարժվել…

Եվ ահա մայիսի 25 է և մենք արդեն Աշտարակում ենք։Նախ տիկին Մարինեի հետ գունեղ դաշտայի ծաղիկներից հյուսեցինք գեղեցիկ գլխազարդեր,որից հետո իրականացրինք Համբարձման ծեսը։Աշտարակում մեզ էին միացել նաև Փարպիի մանկապարտեզի սաները`ծեսը մեզ հետ իրականացնելու համար։Ուրախ ծեսից հետո ընդմիջեցինք գետի ափին և շարժվեցինք դեպի բարձունք։Պետք է հաղթահարեինք Աշտարակի Կարմրավոր եկեղեցու բարձունքը։Բարձր տրամադրությամբ,տնետուն շրջելով,ասել խոսելով հասանք Կարմրավոր եկեղեցի։Եկեղեցու բակում երգեցինք մեզ ծանոթ երգերը,շրջեցինք եկեղեցու տարածքով և վերադարձանք դպրոց։

Կեցցե՜ն 5-6 տարեկան ճամփորդները։Բարձունքը հաղթահարված է…

Ծեսի ուղիղ եթերները

Ես կարողանում եմ խնամել բույսերը

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները Արևելքի ջերմոց լաբորատորիայում էին։Սաները խնամեցին բույսերին,մաքրեցին փոշուց,ջրեցին,փխրեցրին հողը և լսեցին ընկեր Գոհարի օգտակար խորհուրդները։

Այցելություն ուսումնական Ագարակ

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները երեքշաբթի առավոտյան ուսումնական Ագարակում էին։Նախ զրույց քննարկում ունեցանք գնումների մասին և որոշեցինք ինքներս կենդանիների համար բանջարեղեն և շաքար գնենք։

Քայլքով հասանք Ագարակ,կերակրեցինք կենդանիներին,ձիավարեցինք և ուրախ ու ոգևորված վերադարձանք դպրոց։Սաները Ագարակում հատկապես առանձնացնում են իրենց սիրելի ձիուկներին։

Սովորող սովորեցնող նախագիծ. Մեդիագրագիտություն

Այսօր Արևելյան դպրոցի 3 րդ դասարանցիները Հռիփսիմե Առաքելյանի գլխավորությամբ անցկացրեցին վարպետության դաս Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ։Paint ծրագրով նկարեցինք ժամացույց,որից հետո մուտքագրեցինք և պահպանեցինք նկարը թղթապանակում։

Գարուն` խաղաղության

Այս ուրբաթը տարբերվում էր մնացած բոլոր ուրբաթներից նրանով,որ այս անգամ մեդիաուրբաթին ներկայանում էր Արևելյան դպրոցը` իր սովորողներով։Մենք 5-6 տարեկաններս նույնպես մասնակցում էինք համերգին։Մեր դասարան համույթը ներկայացրեց ոտքերով պարը։Ամփոփումը ստորև…

Հարթակում նկարչուհի ծնողն է

Տաթևը Մանվելի մայրիկն է։Նա մասնագիտությամբ նկարչուհի է։Ուրբաթ համերգի համար մեր զուգագուլպաների վրայի դիմապատկերներ նկարելը վստահել էինք Տաթևին։ Միասին փորձեցինք նկարել աղջկա և տղայի կերպար։Իսկ սաները տեսնելով Տաթևի ձեռքի աշխատանքը ոգևորվեցին և փորձեցին նմանակել աշխատանքը։Շնորհակալ ենք մեզ չմերժելու համար։Արդյունքը դասարանական բլոգում։

«Արզական, Նեղուցի վանք»․Բարձունքի հաղթահարման նախագիծ

Օրը՝  26.05.2022

Վայրը՝ Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված)

Ժամը՝ 09։30-16։00

Մեկնում ՝ 09։30

Վերադարձ ՝ 16։00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան,Սյուզաննա Սարգսյան (մարզիչ, ուղիղ եթերների պատասխանատու)

Ճանապարհի նկարագրություն.

Երևան-Արզական հեռավորությունը՝ 52 կմ

Ճանապարհի տևողությունը՝  54 րոպե

Քայլք-բարձունքի հաղթահարում դեպի Նեղուցի Սբ․ Աստվածածին եկեղեցի՝ Թեղենիս լեռան ստորոտ /մոտ 1,2 կմ/։

Կանգառ Հրազդան գետի հարմարավետ հովտում։

Նպատակը՝  

  • ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  • մարզվել, սովորել արգելքներ հաղթահարել
  • գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները՝

  • Ճամփորդական կարողությունների զարգացում, ներկայացում .
  • Խաղային-երաժշտական-ընթերցողական կարողությունների զարգացում, ներկայացում.
  • Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, հմտություն.
  • Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:

Սովորողներն ուսապարկում պետք է ունենան

  • արևապաշտպան գլխարկ
  • ջուր
  • խոնավ և չոր անձեռոցիկ
  • ալկոգել
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • բրդուճներ, առողջ սնունդ

Հագուստ՝  սպորտային տաբատ, սպորտային կոշիկ, դասարանական կարմիր շապիկներ, արևապաշտպան գլխարկ։

Ուսումնական ռեսուրսներ՝

Գործունեություն

  1. Գյուղապետարանի մոտից Նեղուցի փողոցով քայլարշավ դեպի Նեղուցի վանք
  2. Բնապահպանական աշխատանքներ տարածքում
  3. Երաժշտական-ընթերցողական դադար բարձունքին. Կոմիտաս. «Այբ, Բեն, Գիմ», պարերգ «Կաքավիկ», «Ա՜Յ, ՔԵԶ ՇԱԲԱԹ», «Ծիտն ու Բազեն»
  4. Ընդմիջում
  5. Մարզական-ազգային խաղեր

Ակնկալվող արդյունքները՝

  • Բարձունքի անվտանգ հաղթահարում
  • Պատմամշակութային վայրի ճանաչում, ուսումնասիրում
  • Բնության ճանաչում, ուսումնասիրում, մաքրություն և խնամք

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում: