Աշխատանքային նախագիծ 22.01-26.01.2024

Սեբաստացիական ուսումնական օրացույցով հունվարի 8-26-ը ուսումնական երկրորդ շրջանն է՝ սեբաստացիական ձմեռային ճամբարը։

Ճամբարի բովանդակությունը՝

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ 22.01-26.01.2024”

Համագործակցային աշխատանք

Օրը՝ 22.11.2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Արևելյան դպրոց, 5 տարեկանների խմբասենյակ
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ,1_ին դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Տաթև Սահակյան

Խորհրդատու տեխնոլոգԶառա Ոսկանյան

Նպատակը՝
Դդմածեսի շրջանակում պատրաստել դդումներ տարբեր նյութերով` թել,հաստ ստվարաթուղթ

Խնդիրները`

  • Սովորողների ստեղծագործական, երևակայական մտքի ձևավորում
  • Ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
  • Խմբով աշխատելու հմտություն

Ընթացքը
5 տարեկաններըև 1_ին դասարանի սովորողները նախապես կնախապատրաստեն աշխատանքային սեղանները համապատասխան պարագաներով և կսկսեն իրենց աշխատանքը:

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։

«Սովորող սովորեցնող» նախագիծ.Աշխատում ենք Paint ծրագրով

Օրը՝ 23.01.2024թ

Ժամը՝  11։00֊12։00

Վայր՝Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ-լաբորատորիա

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի  5-6 տարեկան ճամբարականներ և Արևելյան դպրոց-պարտեզի 2 րդ դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Հռիփսիմե Առաքելյան

Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս-ձայնագրիչ:

Նպատակը՝  Paint ծրագրի ուսումնասիրում, նոր գործիքների ծանոթացում,ստեղծագործականության և երևակայության զարգացում, մեդիահմտությունների զարգացում:

Նկարագրություն՝ Սովորող-սովորեցնող ծրագրի շրջանակներում Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիները վարպետության դաս են վարելու Արևելյան դպրոցի 5_6 տարեկանների հետ։ Դդմածեսի շրջանակում սովորողները paint ծրագրով կնկարեն դդումներ,դդմաշար։