«Ինքնաշեն թաղարներ».բնագիտատեխնոլոգիական ստուգատես

Հերթական ստուգատեսային երկուշաբթին բնագիտատեխնոլոգիական էր: Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները ընկ. Գոհարի հետ տնկեցին արմատակալած բույսերը և ձևավորեցին թաղարները։

Տեսանյութ`

Ֆոտոպատումն` այստեղ

«Զատկական խոհանոց» Ընտանեկան դպրոցներում.խոհանոցային գործունեության ստուգատես

Օրը՝ 29.03.2024
Վայրը՝ Ընտանեկան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,սաներ,ծնողներ
Նպատակը՝ Ծանոթացում զատկական ծիսական խոհանոցին, զատկական ուտեստների պատրաստում-ներկայացում:

Խնդիրները՝

  • ներկայացնել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ մթերքները
  • ինքնուրույնության, ինքնասպասարկման դրսևորում
  • հաշվարկ, չափումներ, համեմատություններ կատարելու կարողությունների դրսևորում

Ընթացքը.
Սովորողները տանը օգնում են մայրիկներին նախապատրաստել խոհանոցը զատկական ուտեստներ պատրաստելու համար: Նախապես ընտրում են, թե զատկական ո՞ր կերակրատեսակն են պատրաստելու, ի՞նչ բաղադրիչներ են օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր: Ընթացքում պատմում են, թե ի՞նչ գիտեն Զատիկ տոնի մասին, ի՞նչ ուտեսներ են դրվում զատկական սեղանին և այլն: Այդ ընթացքում մայրիկները տեսանկարահանում են ընթացքը, տեղադրում յութուբյան ալիքում և հղումը ուղարկում դասվարին կամ օգնականին։

Զատկական կերակուրներ

  • Ոսպով թաբուլե. անհրաժեշտ բաղադրիչները՝ խաշած ոսպ, կանաչ սոխ, համեմ, աղացած կարմիր պղպեղ+տոմատի մածուկ, աղ, սև պղպեղ, լիմոնի աղ, ձիթայուղ
  • Զատկական ձվածեղ, օճճա. անհրաժեշտ բաղադրիչները՝ ձու, թարխուն, համեմ, աղ, սև պղպեղ, այլուր, սոդա, ձիթայուղ։ Լցնել կաղապարների մեջ և տեղափոխել ջեռոց։
  • Ձու ներկոցի

Զատկական ասիկներ

  • Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
    Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
    Պասը գնաց, Զատիկն եկավ,
    Այծն էլ խոտը կերել է:
  • Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչե հատի˜կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

Զատկական երգեր

  • Գնացեք, տեսեք
  • Զարկ բոլոճիկ
  • Կարկաչա
  • Օր պար, ճոր պար
  • Խնկի ծառը ծաղկել է

Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Մասնակիցներ

  • Հակոբյան Մարիա
  • Ադյան Ադրիանա
  • Ադիբեկյան Մարիա
  • Մանուչարյան Արթուր

Շարքը կլրացվի ափոփման ժամանակ

«Զատկական բացիկներ». տեխնոլոգիական գործունեության ստուգատես

Օրը՝ 11.03.2024
Ժամը՝ 11:00
Իրականացման վայրը՝  Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Նելլի Աբովյան
Նպատակը՝ Տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում 

Խնդիրները՝

  • Ստեղծագործական երևակայության դրսևորում,
  • Խմբում աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում,
  • Գծելու, կտրելու, սոսնձելու, նկարելու կարողությունների կիրառում,
  • Գունային ու պատկերային համադրությունների ընտրության, ճաշակի դրսևորում:

Անհրաժեշտ նյութերը՝ մկրատ, գունավոր թղթեր, սոսինձ, սև կոճակներ, գունավոր մատիտներ:

Ընթացք՝ Սովորողները դասավորում են իրենց աշխատանքային նյութերը: Ընտրում, հաշվում են իրենց անհրաժեշտ կոճակները, սոսնձում, կտրում, պատրաստում են զատիկ բացիկներ:

Ամփոփում

Աշխատանքային նախագիծ 26.02-01.03.2024

Շաբաթվա նախագծեր՝

Շաբաթվա ստեղծագործությունը՝  Հովհ. Թումանյան «Էս էն է», «Իրիկուն»,«Մուկն ու կատուն» բանաստեղծություն, «Կատուն, որը մուկ էր ուտում» հեքիաթ։

Շաբաթվա հեքիաթներ՝ «Սուտասանը»,«Անբան հուռին», «Բարեկենդանը»։

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ 26.02-01.03.2024”

Մարտ 2024

Մարտ ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծեր

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Անցկացման վայրը՝
 Արևելյան դպրոցում, ընտանիքում,բակում
Պատասխանատուներ՝
 Սաթեն Քարաջյան,Նելի Աբովյան

Աշխատանքային նախագծեր՝

  • 26.02․2024-01.03.2024
  • 04․03․2024-08․03․2024
  • 11․03․2024-15․03․2024
  • 18․03․2024-22․03․2024
  • 25․03․2024-29․03․2024

Մարտիկ 2024

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների «Մարտիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Նելլի Աբովյան

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

Տևողությունը՝  01.03.2024-29.03.2024
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Նպատակը՝  Ծանոթացում Աղայանի և Ռոդարիի մանկական ստեղծագործություններին
Խնդիրները՝
Բանավոր խոսքի, ստեղածագործական մտածողության, տրամաբանության, երևակայության կարողությունների զարգացում։

Ուղղությունները՝

  • Ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր պատմությունների հորինում
  • Աղայանը՝ ռոդարիական պատումով
  • Ռոդարին՝ աղայանական պատումով
  • Բառախաղ-լեզվախաղ. մի բառ՝ ես, մի բառ՝ դու
  • «Ի՞նչ կլիներ, եթե…»
  • Անսովոր կերպարների պատրաստում անսովոր առարկաներից
  • Զատկառոդարիական կերպարներ
  • Մարզառոդարիական խաղեր
  • Ռոդարին խոհանոցում.անսովոր խոհանոցային կերպարներ

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։

Ամփոփումն՝ այստեղ։

«Զատիկ» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ 15.03.2024- 01.04.2024
Մասնակիցները՝  Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան, Նելի Աբովյան,Մարինե Մկրտչյան,Լիլիթ Վերմիշյան
Նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել Զատկական ծեսին,  խորհուրդներին (ածիկացան,  ներկած ձու, ձուկ, չամչով    փլավ, զատկածառ), զատկական ավանդույթներին ու սովորույթներին

Խնդիրները՝

  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
  • ուսումնասիրելու, դիտարկելու, գրանցելու հմտությունների զարգացում։

Լեզվագործունեություն
Ծեսի ընթացքում  երեխաները սովորում են  զատկական ասիկներ, հանելուկներ, բանաստեղծություններ

Մեդիատեխնոլոգիա
Ուրախ մեդիաայբբենարանի էջի ստեղծում, ծանոթանում են զատիկ, ձու, ածիկ, ցորեն բառերի հետ, հորինում են պատմություններ, նկարում  իրենց հորինած պատմությունները paint ծրագրով՝ ստեղծելով մեդիաընթերցարաններ: 

Մաթեմատիկաբնագիտություն

  • Զատկական խնդիրների հորինում,
  • Ածիկացան,
  • դիտարկում, չափում, համեմատում (ածիկի, ծաղկած ծառերի, ծաղիկների փոփոխությունները),
  • ծաղկատունկ․ թաղարային ծաղկի կտրոնի արմատակալման դիտարկում, տնկում:

Տեխնոլոգիա

  • գունավոր թղթերով զատիկներ
  • զատկաճյուղի պատրաստում
  • դատարկ ձվիկների կերպավորում, ձևավորում

Զատկական երգերի փաթեթ

«Ձոն» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ մարտի 1-ապրիլի 7
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության — խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում
Շարունակել կարդալ “«Ձոն» ուսումնական նախագիծ”