«Զատկական խոհանոց» Ընտանեկան դպրոցներում.խոհանոցային գործունեության ստուգատես

Օրը՝ 29.03.2024
Վայրը՝ Ընտանեկան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,սաներ,ծնողներ
Նպատակը՝ Ծանոթացում զատկական ծիսական խոհանոցին, զատկական ուտեստների պատրաստում-ներկայացում:

Խնդիրները՝

  • ներկայացնել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ մթերքները
  • ինքնուրույնության, ինքնասպասարկման դրսևորում
  • հաշվարկ, չափումներ, համեմատություններ կատարելու կարողությունների դրսևորում

Ընթացքը.
Սովորողները տանը օգնում են մայրիկներին նախապատրաստել խոհանոցը զատկական ուտեստներ պատրաստելու համար: Նախապես ընտրում են, թե զատկական ո՞ր կերակրատեսակն են պատրաստելու, ի՞նչ բաղադրիչներ են օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր: Ընթացքում պատմում են, թե ի՞նչ գիտեն Զատիկ տոնի մասին, ի՞նչ ուտեսներ են դրվում զատկական սեղանին և այլն: Այդ ընթացքում մայրիկները տեսանկարահանում են ընթացքը, տեղադրում յութուբյան ալիքում և հղումը ուղարկում դասվարին կամ օգնականին։

Զատկական կերակուրներ

  • Ոսպով թաբուլե. անհրաժեշտ բաղադրիչները՝ խաշած ոսպ, կանաչ սոխ, համեմ, աղացած կարմիր պղպեղ+տոմատի մածուկ, աղ, սև պղպեղ, լիմոնի աղ, ձիթայուղ
  • Զատկական ձվածեղ, օճճա. անհրաժեշտ բաղադրիչները՝ ձու, թարխուն, համեմ, աղ, սև պղպեղ, այլուր, սոդա, ձիթայուղ։ Լցնել կաղապարների մեջ և տեղափոխել ջեռոց։
  • Ձու ներկոցի

Զատկական ասիկներ

  • Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
    Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
    Պասը գնաց, Զատիկն եկավ,
    Այծն էլ խոտը կերել է:
  • Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչե հատի˜կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

Զատկական երգեր

  • Գնացեք, տեսեք
  • Զարկ բոլոճիկ
  • Կարկաչա
  • Օր պար, ճոր պար
  • Խնկի ծառը ծաղկել է

Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Մասնակիցներ

  • Հակոբյան Մարիա
  • Ադյան Ադրիանա
  • Ադիբեկյան Մարիա
  • Մանուչարյան Արթուր

Շարքը կլրացվի ափոփման ժամանակ

Թողնել մեկնաբանություն