Աշխատանքային նախագիծ․14.03.22-18.03.22

Շաբաթվա բանաստեղծությունը Ա. Խնկոյան “Գարուն”

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Շաբաթվա երգերը— Ա՜խ գարուն է․․․Ծառ ծաղկեցավ, Կարկաչա

Պար՝ Ոտքերով պար․

Շաբաթվա նախագծերը՝

14․03․2022թ․

  • Առավոտյան   ընդհանուր պարապմունք
  • Բարբառների ակումբ․ Մայրիկագովք Վարդենիսի բարբառով
  • 10:00-10:30  Նախաճաշ
  • Ուրախ անգլերեն՝ Spring-Գարուն
  • Մեդիագրագիտություն․Նկարում և մուտքագրում են Լուսին
  • 12։00-12։30  Ճաշ
  • 12։30-13։00- Լեզվագործունեություն․Ա. Խնկոյան “Գարուն”
  • 13։00-13։30 Հետազոտական զբոսանք բակում
  • 13։30 Երկարացված օրվա կազմակերպում 

15․03․2022թ․

16․03․2022թ

17.03․2022թ․

18.03․2022թ

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-09։40 Նախաճաշ
  • Քայլք դեպի Արևմտյան դպրոց:Լող ծածկած լողավազանում
  • Վերադարձ Արևելյան դպրոց
  • 12։30-13։00 Ճաշ
  • 13։30- Երկարացված օրվա կազմակերպում 

Spring-Գարուն․Մարտի 14-18

Թեմա՝ Գարուն (spring), Մայրերին նվիրված երգեր ու բանաստեղծություններ

Բառեր՝ Spring, rain, flowers, trees, wind, sun, rainbow, butterfly, boots, jacket, umbrella, blossom, ladybug, bumblebee․

«Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես

Օրը՝ 31.03.2022
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Արևելյան դպրոցի հարակից մարզադաշտ

Պատասխանատուներ` Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Նպատակը՝ հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում, սաների մարզական կարողությունների դիտարկում:

Խնդիրները՝

  • Հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ, պաշտպանիչ գլխարկ/
  • Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.

Ընթացքը.
Ստուգատեսը կիրականացնենք Արևելյան դպրոցի հարակից մարզադաշտում։ 5-6 տարեկանները կհագնեն իրենց գունավոր շապիկները, մարզակոշիկները, կվերցնեն ինքնագլորները, հեծանիվները և վարելով կգնան դեպի մարզադաշտ։ Ստուգատեսը կսկսենք նախավարժանքով, այնուհետև սովորողները կցուցադրեն հեծանիվ և ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։ Խաղերը կիրականացնենք փոխանցումներով։ Կբաժանվենք 2 խմբի։ Յուրաքանչյուր խմբի դիմաց դրված կլինեն կանգնակներ, խմբերի առաջին մասնակիցները հեծանիվներով կշրջանցեն կանգնակները, կվերադառնան` մեկնարկը տալով հաջորդ մասնակիցներին։ Խաղ֊մրցույթը կշարունակվի մինչև վերջին մասնակիցը։
Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում: